Լրահոս
Օրվա լրահոսը

Fastex-ը մասնակցել է SiGMA Eurasia 2025-ին իր Web3 լուծումներով

Մարտ 04,2025 14:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ս.թ. փետրվարի 23-25-ը Fastex-ը մասնակցել է  SiGMA Eurasia-ին՝ 31D տաղավարում ներկայացնելով իր Web3 պրոդուկտները և ծառայությունները։ Ընկերության B2C պորտֆոլիոն ներառում է Fastex Exchange, Fastex Pay, Fastex Wallet, Fastex Card, YoCerebrum պրոդուկտները, ftNFT մարքեթփլեյսը և ֆիզիկական տարածքները։

Միջոցառմանը Fastex էկոհամակարգը ներկայացրել է B2B լուծումների փաթեթ՝ BaaS (Blockchain as a Service) «բլոկչեյնը որպես ծառայություն» լուծումը, սեփական կրիպտոակտիվի զարգացման հեռանկարները և white label կրիպտո փոխանակման հարթակի առանձնահատկությունները։ Վերջինս ընկերություններին թույլ է տալիս ստեղծել և կառավարել սեփական փոխանակման հարթակներ և ինտեգրել տարբեր կրիպտոակտիվներ։

Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը փետրվարի 24-ին մասնակցել է «Տեսլականից իրավական կարգավորումներ․ ինչպես են ԱՄԷ-ը ձևավորում Web3-ի ապագան» թեմայով քննարկմանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվային տնտեսության վրա օրենսդրական կարգավորումների ներգործությանը և կայուն աճի ապահովմանը։

Հիշեցնենք, որ Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31