Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական ամսագրում Հայաստանը ներկայացվել է որպես հիանալի ուղղություն ռուս զբոսաշրջիկների համար

Մարտ 04,2025 14:18

Ուրախ ենք հայտնել, որ Հայաստանը ներկայացվել է ռուսական City World ամսագրում, որպես հիանալի ուղղություն ռուս զբոսաշրջիկների համար:

Հոդվածը հրապարակվել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կազմակերպած առցանց ճեպազրույցի արդյունքում, որի ընթացքում նորանշանակ նախագահ Լուսինե Գևորգյանը ներկայացրեց Հայաստանը ռուսական մեդիա ներկայացուցիչներին։

Հոդվածում մեջբերվել է նաև տիկին Գևորգյանի խոսքը՝ «Մեր երկիրը առաջարկում է զբոսաշրջային լայն հնարավորություններ, ներառյալ մշակութային, էկո, գաստրոնոմիական և արկածային զբոսաշրջությունը։ Այսօր Զբոսաշրջության կոմիտեի հիմնական նպատակներից է ապահովել կայուն աճ և զարգացում, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի գրավչությունը՝ որպես ուղղություն, որտեղ յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է գտնել իր նախընտրածը և սրտին ավելի մոտը»։

Բացահայտիր Հայաստանը՝ պատմության, բնության և հյուրընկալության խաչմերուկում։

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31