Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավում եմ, որ Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել եւ փորձում է ազդեցություն ունենալ»

Մարտ 04,2025 14:10

«Մենք աշխատում ենք Թուրքիայի հետ եւ շարունակելու ենք աշխատել։ Ցավում եմ, որ Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել եւ փորձում է ազդեցություն ունենալ։ Դա շատ վատ է, կարծում եմ՝ Թուրքիայի համապատասխան պաշտոնյաները դա նույնպես հասկանում են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, որ «Մենք ավելի ինտենսիվ ենք դարձրել մեր ջանքերը Հարավային Կովկասում բարօրության և կայունության հաստատման համար։ Ինչքան առաջ ենք մղում Հայաստանի հետ կարգավորման գործընթացը, այնքան էլ սպասում ենք այն պայմանագրին, որը կհաստատի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

«Շատ ուրախ ենք, որ Թուրքիայի նախագահը նման հայտարարություն է արել, Հայաստանն իր դիրքորոշումներով, իր ընդառաջ գնալով ցույց է տալիս, որ պատրաստ է խաղաղության եւ շարունակելու է այդ ուղղությամբ գործողություններ իրականացնել։ Հույս ունենք, որ Թուրքիան, տեսնելով այդ քայլերը, նույնպես իր դիրքորոշումը կսկսի ավելի հստակ արտահայտել»,- հավելեց Սիմոնյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31