Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիսաֆաբրիկատները, ըստ էության, վերջնական արտադրանքի են վերածվելու, ինչը շատ կարևոր է». Պապոյանն այցելել է Արարատի մարզում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարան

Մարտ 04,2025 14:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարան։

Նախագծի իրականացման համար կատարվող ամբողջական ներդրումը կազմելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար։ Գործարանը հնարավորություն կտա Հայաստանում իրականացնել նավթամթերքի մի շարք տեսակների վերջնական տեղական արտադրություն՝ ապահովելով ավելի քան 100 աշխատատեղ և նախագծի կայացման ողջ գործընթացում ներգրավելով տարբեր ոլորտների շուրջ 400 մասնագետների։

Ներդրումային ծրագրով փուլային եղանակով նախատեսվում է կառուցել նավթամթերքի և բիտումի պահեստարաններ, բիտումի արտադրամաս, ածխաջրածինների վերամշակման կայան, կազմակերպել նավթամթերքի տարբեր տեսակների տեղական արտադրություն։
Հատկանշական է, որ բիտումի արտադրության ծավալների ամբողջական իրացումը հնարավորություն կտա ապահովել այդ արտադրանքի ոչ միայն հայաստանյան, այլև տարածաշրջանային պահանջարկը։

«Սիլ Կապիտալ» ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի տարածքում, ծանոթացել ընթացիկ և նախատեսվող աշխատանքներին։

«Մեր քաղաքականության ամենակարևոր հարցերից մեկը տնտեսապես ավելի շատ բարդ արտադրանք ստանալն է, այսինքն՝ պարզ հումքային արտադրությունից անցում կատարել դեպի վերջնական ապրանքների արտադրություն։ Այս համատեքստում գործարանը ևս այս քաղաքականության կրողն է, որովհետև կիսաֆաբրիկատները, ըստ էության, վերջնական արտադրանքի են վերածվելու, ինչը շատ կարևոր է»- ամփոփելով շրջայցի արդյունքները, նշել է Գևորգ Պապոյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31