«Եթե մենք Հռոմի ստատուտը չընդունեինք, հիմա կարող է շատ ավելի վատ վիճակում լինեինք։ Ամեն ինչ չէ, որ կարող եմ հիմա տեսախցիկների առաջ ասել։ Էլ չեմ ասում, որ այսօրվա տարբեր բանակցությունների շրջանակներում մեր դիրքորոշումը շատ ավելի թույլ կլիներ։ Ապագայում շատ բաներ կան, որ մենք հնարավորություն չէինք ունենա իրականացնել»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե ի՞նչ շահեց Հայաստանը՝ վավերացնելով Հռոմի ստատուտը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Շահել ենք այն, որ այսօր հանգիստ կանգնած ենք։ 2024 թվականին, եթե չեմ սխալվում, քսանապատիկ ավելի քիչ կրակոց ենք ունեցել սահմանին, քան դրանից առաջ։ Մենք իրավիճակ ենք ստեղծել՝ բանակցային սեղաններին տարբեր խաղաքարտեր ունենալու»։
Հարցին, թե հայ գերիների վերադարձի հարցում ինչո՞ւ չեն օգտագործում այդ խաղաքարտը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Գերիների հարցով էլ ենք օգտագործում, մենք բոլոր հարցերով ենք օգտագործում։ Որ արդյունք չլիներ, 150 հոգուց հիմա 23 գերի չէինք ունենա, այն էլ այն դեպքում, երբ վերջին 12-ը Ղարաբաղից դուրս գալու ժամանակ են ձերբակալվել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ