Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբեւիցե չվերադառնան»․ Ալեն Սիմոնյան

Մարտ 04,2025 13:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ ՀՀ իշխանությունը պետք է ընդհատի Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները, կապերը, մինչև բոլոր հայ գերիների, պատանդների վերադարձը Հայաստան:

«Եթե պարոն Օսկանյանը նման բան է ասել, ես գնահատում եմ դա որպես սադրանք, որպես  էսկալացիան բարձրացնելու հնարավորություն։ Գերիների մասին այսքան աղմուկ է բարձրանում, դուք մոռանում եք, որ 150-ից ավելի հաստատված գերի է եղել, եւ մենք այդ մարդկանց բանակցություններով հետ ենք բերել։ Հիմա մնացել է հաստատված 23 հոգի»,- ասաց նա։

Հարցին, որ  իշխանությանը մեղադրում են, քանի որ Բաքվի բանտերում ապօրինաբար գտնվող գերիների վերադարձի հարցով տեսանելի քայլեր չեն արվում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբեւիցե չվերադառնան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաեւ հարցին, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վնասել են Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

«Նախ պետք է ասել, որ Ռուբեն Վարդանյանի՝ գործուղված լինել-չլինելու փաստը չի փոխում այն հանգամանքը, որ ինքը մեր հայրենակիցն է։ Եվ ամեն ինչ պետք է արվի, որ ինքը վերադառնա, եթե նույնիսկ ինչ-որ տեղից գործուղվել է»,- ասաց Սիմոնյանը։

Նա նշեց, որ Բաքվում տեղի ունեցողը դատավարություն չէ։ «Ես վստահ չեմ, որ ժողովրդավարության նման մակարդակ ունեցող երկրում փակ դատավարությունների, այդ տեսարանների պարագայում որեւիցե միջազգային հանրություն, միջազգային դատարան կամ միջազգային գործիչ կարող է գնահատական տալ, որ այդ դատավարությունն իրավական ուժ ունի»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31