Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային ընտանիքը պէտք է ճնշումներ բանեցնէ` ազատ արձակելու Արցախի գերիները. ՀՅԴ Լիբանանի հայ դատի մարմին

Մարտ 04,2025 13:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ լիբանանեան լրատուամիջոցներուն յղեց հետեւեալ հաղորդագրութիւնը.

«37 տարի առաջ Ազրպէյճանի Սումկայիթ քաղաքին մէջ Պաքուի իշխանութիւնները կազմակերպեցին բռնութիւններ, սպանութիւններ եւ ջարդեր հայերու դէմ: Սումկայիթի մէջ ապրող հայերը սպաննուեցան պարզապէս, որովհետեւ հայ էին:

Հայերը բնաջնջելու Ազրպէյճանի քաղաքականութիւնը Սումկայիթով չբաւարարուեցաւ: Նոյն ճակատագիրին ենթարկուեցան Կիրովապատի, Պաքուի, Մարաղայի եւ Արցախի հայերը: 19 փետրուար 2004-ին, Պուտափեշտի մէջ ազրպէյճանցի սպան կացինահարեց հայ սպան` իր քունին մէջ սպաննելով զայն: Արցախի զանազան շրջաններուն մէջ Պաքուն գործեց ռազմական յանցագործութիւններ եւ Արցախի մէջ պատերազմ հրահրելով նախ շրջափակեց եւ ապա հայաթափեց շրջանը: Ազրպէյճանի ցեղասպանական քաղաքականութիւնը կը շարունակուի Արցախի մէջ հոգեւոր-մշակութային- քաղաքակրթական հայկական ժառանգութիւնը ջնջելով:

Պաքուի մէջ կը պահուին հայ գերիներ: Անոնց դատավարութիւնը Ազրպէյճանը կը շահագործէ ծածկելու համար իր գործած յանցագործութիւնները եւ նոյն մեղադրանքները բարդելու համար հայկական կողմին վրայ:

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը լիբանանեան հանրային կարծիքին սեփականութիւնը կը դարձնէ այս հանգամանքները` շեշտելով, որ Սումկայիթով սկսած եւ Արցախով վերջացած ցեղասպանական քաղաքականութեան համար Պաքուն պէտք է պատասխան տայ միջազգային արդարադատութեան:

Միջազգային ընտանիքը պէտք է անյապաղ ճնշումներ բանեցնէ ազատ արձակելու համար ֆիզիքական եւ հոգեկան չարչարանքներու ենթարկուող Արցախի գերիները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31