Լրահոս
Օրվա լրահոսը

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Մոսկվայում ընթացող «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարն է

Մարտ 04,2025 12:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարն է:

5 խաղափուլից հետո Արամը ունի 4.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները ամերիկացի գրոսմայստեր Հանս Մոկե Նիմանի հետ:

6-րդ խաղափուլում Արամը և Հանսը կխաղան միմյանց դեմ:

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը ունեն 3 միավոր:

Նշենք, որ Վահեն բոլոր 5 խաղերում խաղացել է գրոսմայստերների դեմ՝ հաղթելով Պավել Պոնկրատովին և ոչ-ոքի խաղալով Անդրեյ Եսիպենկոյի, Ալեքսանդր Գրիշչուկի, Վադիմ Զվյագինցևի և Մանուէլ Պետրոսյանի հետ։

Միջազգային վարպետ Արսեն Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը ունեն 2.5 միավոր:

Հաջողություն ենք մաղթում մեր շախմատիստներին մնացած խաղափուլերում:
Խաղերին կարող եք հետևել այստեղ:

Շախմատի ֆեդերացիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31