Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք ենք բերել Նիկոլին, ինչո՞ւ ենք մենք տուժում ամենաշատը, ինչո՞ւ ենք մենք հալածվում․ պարադոքս է»․ Արմեն Աշոտյան

Մարտ 04,2025 12:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք ենք մեղավոր, որ այստեղ է հասել, բայց եթե հասել է այստեղ, պետք է ասվի։ Երեք պարադոքս կա այս ամենում։ Եթե մենք ենք բերել Նիկոլին, ինչո՞ւ ենք մենք տուժում ամենաշատը, ինչո՞ւ ենք հալածվում մենք։ Աստված բոլորից հեռու պահի հալածանքները։ Հարցս հռետորական է․ ստացվում է՝ բերել ենք մենք, բայց օգտվում են ուրիշնե՞րը։ Չեմ հասկանում»,- իր գործով դատական նիստից հետո դատարանի դահլիճում լրագրողների հարցին՝ ի՞նչ է կատարվում ընդդիմության ներսում, այսպես արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ըստ նրա՝ ևս մեկ պարադոքս կա․ «Մենք այս օրերին խոսույթը ձևակերպել ենք քաղաքական, բայց անձնական բնույթի և ավելի շատ նիկոլենց հարիր բառապաշար ենք լսել և անձնական հարձակումներ մեր հանդեպ, ինչը նույնպես քաղաքական բանավեճի որակը գցում է։ Երկրորդ պարադոքսն էլ կա․ այն ուժը, որ հավակնում էր խորհրդարանական ընտրություններից առաջ հաղթանակ տանել, ընտրություններից չորս տարի անց փորձում է մեզ մեղադրել, որ մեկ երրորդ չեն ստացել։ Դա էլ է պարադոքս։ Ես չեմ ուզում, որ 2026-ին կրկնվի 2021-ը, ես դրան հանդիմանում եմ, դրա հետ համաձայն չեմ, ու կապ չունի՝ ես ՀՀԿ-ից եմ, թե՝ ոչ։ Որպես հայ մարդ՝ դրա հետ համաձայն չեմ, և շատ կուզեի, որ բոլոր գործընկերների հետ միասին մենք այդ ճանապարհով գնանք»։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ ՔՊ-ն հետաձգեց ԵՄ-ին միանալու քվեարկությունը, Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «ՀՀԿ-ի որոշումը և «Պատիվ ունեմ»-ի քվեարկությունը ևս մեկ անգամ ապացուցվեց, որ ճիշտ է։ Մենք դեմ քվեարկեցինք, քանի որ սիրում ենք ՀՀ-ն և լավ գիտենք ԵՄ-ն։ Մենք հարգում ենք ԵՄ-ին և չենք ուզում, որ նման չմշակված, քաղաքական անհեռատես կապրիզներով ջարմա դառնանք ԵՄ-ի վրա, ինչը և դառնալու էինք այս ընթացքում։ ԵՄ-ից գեթ մեկ բարձրաստիճան արձագանք չի եղել։ Մենք դեմ ենք քվեարկել՝ նաև պաշտպանելով ԵԺԿ-ն և ԵՄ-ն անիմաստ խայտառակ և անիմաստ անախորժություններից»։

Արմեն Աշոտյանն ասաց՝ իր երազանքն է, որ Բաքվում պահվող տղերքը գան Հանրապետության հրապարակ, և ազգովի բոլորս անցնենք իրենց կողքով ու ամաչենք։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31