Թուրքիայի արտգործնախարարի անհիմն հայտարարությունների և Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքների պատճառով Թեհրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ։
Դեսպանին զգուշացվել է, որ անհրաժեշտ է խուսափել անհիմն հայտարարություններից և անիրատեսական վերլուծություններից, որոնք կարող են հանգեցնել երկկողմ հարաբերություններում տարաձայնությունների և լարվածության։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը Al Jazeera-ին տված հարցազրույցում Իրանին մեղադրել էր Սիրիան ապակայունացնելու, Թուրքիայի դեմ քրդերին աջակցելու մեջ՝ պահանջելով փոխել տարածաշրջանային քաղաքականությունը։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք