Լրահոս
Օրվա լրահոսը

Գանատայի Հայ դատի յանձնախումբը Պրիթիշ Գոլոմպիոյ վարչապետի հետ արծարծեց հայ ռազմագերիներուն հարցը

Մարտ 04,2025 15:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԵՌԱԳՈՅՆ. Մարտ 1-ին, Գանատայի Հայ Դատի Յանձնախումբի Արեւմտեան շրջանը ներկայացնող պատուիրակութիւնը մասնակցեցաւ Վանգուվըրի SUCCESS GALA ընդունելութեան։ S.U.C.C.E.S.S. Foundation-ը բարեսիրական հաստատութիւն է, որ կը նպատակադրէ նուիրահաւաքներու միջոցով բարելաւել Պրիթիշ Գոլոմպիա նահանգի համայնքային կեանքը։

Ընդունելութեան ընթացքին Հայ Դատի յանձնախումբի պատուիրակութեան անդամներ Վաննէսա Յակոբեան, Վահէ Անտոնեան եւ Վահիկ Յակոբեան հանդիպում ունեցան Պրիթիշ Գոլոմպիոյ Վարչապետ Տէյվիտ Էպիի հետ, որուն հետ առանձնազրոյցի ընթացքին արծարծուեցան հայ համայնքի գլխաւոր մտահոգութիւնները, ինչպէս նաեւ Պրիթիշ Գոլոմպիոյ կառավարութեան եւ Գանատայի Հայ Դատի Յանձնախումբի համագործակցութեամբ իրագործուող ամենամեայ Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման հանդիսութեան կազմակերպման աշխատանքները։ Միաժամանակ, յանձնախումբի ներկայացուցիչները շեշտեցին Սումկայիթի եւ Պաքուի հայկական ջարդերու միջազգային հանրութեան կողմէ ճանաչման անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ Ատրպճէյանի իշխանութիւններուն կողմէ 120,000 հայերու բռնի տեղահանումը իրենց պատմական հայրենիքէն եւ շարունակուող մշակութային ցեղասպանութիւնը։ Պատուիրակութիւնը յատուկ շեշտաւորեցին Պաքուի մէջ ապօրինի բանտարկուած հայ ռազմագերիներու եւ քաղաքական բանտարկեալներու անյապաղ ազատ արձակումը։

Հայ դատի ներկայացուցիչները երկար քննարկում ունեցան Գանատայի խորհրդարանի անդամ եւ արտակարգ իրավիճակներու նախարար Հարճիթ Սաճանի հետ՝ անդրադառնալով Ատրպէյճանի կողմէ շարունակուող յարձակողապաշտ քաղաքականութեան պատճառով Հայաստանի ինքնիշխանութեան սպառնացող վտանգին, ինչպէս նաեւ Պաքուի բանտերուն մէջ արգելփակուած հայ ռազմագերիներու հարցին։ Նախարարը ընդգծեց,
որ տարածաշրջանային կայունութիւնը Գանատայի առաջնահերթ մտահոգութիւններէն է։ Ան յիշեցուց, որ այս տարի G7-ի համաժողովը տեղի պիտի ունենայ Ալպերթա նահանգին մէջ, եւ Գանատան մտադիր է հայ համայնքին կողմէ առաջադրուած շարք մը մտահոգութիւններ ընդգրկել օրակարգին մէջ։

Յանձնախումբի անդամները զրուցեցին նաեւ Պրիթիշ Գոլոմպիա նահանգի նախարարներ Թերի Եանկի եւ Մայք Ֆարնուըրդի հետ, իչպէս նաեւ Պրիթիշ Գոլոմպիա նահանգի Մեծն Բրիտանիոյ Թագաւորութեան ներկայացուցիչ Ուէնտի Քօքքիայի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31