Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր միկրոբլոգում ՀՀ իշխանություններին կոչ է արել ավելի ակտիվ միանալ Բաքվի բանտերից գերիների ազատ արձակման գործին և պարզաբանել է, թե ինչ կարող է անել Փաշինյանը:
Նա մասնավորապես գրել է. «Ես շատ շնորհակալ եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԳՆ-ն հանդես են եկել իմ պաշտպանյալի՝ Ռուբեն Վարդանյանի, և Ադրբեջանում պահվող մյուս հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների և գերիների ազատության համար։ Սա շատ կարևոր էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է շատ ավելին անել՝ դա իրականացնելու համար։ Մենք աղոթում ենք և խնդրում նրա օգնությունն ու աջակցությունը:
Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, ի՞նչ կարող է անել Հայաստանը՝ հասնելու Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակմանը:
Շատերը հարցնում են, թե ինչպես կարող է Հայաստանն օգնել Ադրբեջանում կալանավորված հայ քրիստոնյաների ազատ արձակմանը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: Իրականում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարող են շատ ավելին անել։
Կարդացեք նաև
* Հանրային հայտարարություններ և հանրային դիվանագիտություն․
Վարչապետ Փաշինյանը կարող է արտգործնախարարի և ԱԳՆ հայտարարությունների վրա հիմնվելով՝ հրապարակային հայտարարություն տարածել, որում կասվի, որ Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակումը գերառաջնահերթություն է/առաջնահերթ խնդիր է/գերխնդիր է, որ նրանց կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի, և նրանք պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն։ Վարչապետը կարող է մամուլի ասուլիս հրավիրել՝ քննարկելու այս բոլոր հարցերը, խոշորագույն թերթերից մեկում հոդված հրապարակել, ելույթ ունենալ/հանդես գալ բոլոր այն դեպքերում, երբ կարևոր իրադարձություններ/զարգացումներ են լինում։
* Աջակցություն ընտանիքներին․
Ե՛վ վարչապետը, և՛ արտգործնախարարը կարող են հանդիպում խնդրել /հանդիպել քաղբանտարկյալների և գերիների ընտանիքների հետ՝ իրենց համերաշխությունը հայտնելու նրանց։ Նրանք կարող են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) խնդրել՝ դիտորդներ ուղարկել Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատավարություններին: Նրանք կարող են նաև խնդրել իրենց բոլոր դաշնակիցներին, որոնք Բաքվում դեսպանություններ ունեն, դիտորդներ ուղարկել դատավարությանը: Նրանք կարող էին նույնիսկ խնդրել Ադրբեջանին, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, դատավարություններին Հայաստանի կառավարությունից դիտորդներ ուղարկել համար։
* Փոխազդեցություն Ադրբեջանի հետ.
Վարչապետ Փաշինյանը կարող էր Բաքու ուղարկել անձնական բանագնաց, որը կփորձեր մարդասիրական խողովակ/միջանցք բացել՝ քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակման շուրջ բանակցություններ վարելու համար։ Բացի այդ, նա կարող էր գործակցել համախոհ կառավարության հետ, օրինակ՝ Շվեյցարիայի՝ Հայաստանի շահերն Ադրբեջանում ներկայացնելու համար։ Դա կարող էր արվել Բաքվում այդ երկրի դեսպանատանը «Հայկական շահերի բաժին» ստեղծելու միջոցով: Եթե անգամ քաղբանտարկյալների և ռազմագերիների հարցը ներառված չլինի խաղաղության համաձայնագրի մեջ, ապա վարչապետը կարող է մասնավոր կերպով հասկացնել, որ նրանց ազատ արձակումը պետք է տեղի ունենա գործարքի ավարտից առաջ կամ ավարտին զուգահեռ:
* Աջակցության խնդրանք՝ Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից և Եվրոպական միությունից․
Վարչապետ Փաշինյանը կարող է օգնություն խնդրել նախագահ Թրամփից և պետքարտուղար Ռուբիոյից, նախագահ Մակրոնից, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին ազատ արձակելու հարցում։
* Իրավական գործերի շարունակում և ընդլայնում․
Կառավարությունը կարող է շարունակել Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իր դատական գործերին հետամուտ լինելը: Այն կարող է նաև դիմել Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ նախնական քննություն սկսել Լեռնային Ղարաբաղի 120 հազար քրիստոնյա հայերի բռնի տեղահանման փաստով:
* Համաշխարհային կրոնական համայնքի ներգրավում․
Կառավարությունը կարող է օգնության խնդրանքով դիմել՝ ներկայացնելով հայ քրիստոնյա համայնքի նկատմամբ բացահայտ հալածանքները՝ նախագահ Թրամփի գործողությունների կոչին համահունչ , ինչպես Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով տեղահանված 120 հազար մարդու, այնպես էլ Բաքվում ներկայումս պահվող հայ քաղբանտարկյալների համար, որոնք այնտեղ են իրենց էթնիկ և կրոնական պատկանելության պատճառով:
*Բազմակողմ ներգրավվում․
-Վարչապետ Փաշինյանը կարող էր հատուկ բանագնաց նշանակել՝ ամբողջ աշխարհում հալածվող քրիստոնյաներին ազատ արձակելու նպատակով՝ շեշտը դնելով քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակման ուղղության վրա։ Նա կարող է միանալ աշխարհի 80 երկրներին և ստորագրել Կանադայի գլխավորած «Միջպետական հարաբերություններում կամայական կալանքի կիրառման դեմ» հռչակագիրը:
– Վարչապետ Փաշինյանը կարող է օգնություն խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշից և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքից՝ բանտարկյալներին և գերիներին մարդասիրական նկատառումներով ազատ արձակելու համար։
I am very grateful that #Armenia FM @AraratMirzoyan & @MFAofArmenia spoke out for the freedom of my client @RubenVardanyan_ & the other #Armenian #Christian #political #prisoners & #POWs from #Azerbaijan. This was big! There is also so much more PM @NikolPashinyan can do from… pic.twitter.com/KVTPaurzUa
— Jared Genser (@JaredGenser) March 4, 2025
I am very grateful that #Armenia FM @AraratMirzoyan & @MFAofArmenia spoke out for the freedom of my client @RubenVardanyan_ & the other #Armenian #Christian #political #prisoners & #POWs from #Azerbaijan. This was big! There is also so much more PM @NikolPashinyan can do from… pic.twitter.com/KVTPaurzUa
— Jared Genser (@JaredGenser) March 4, 2025