«Առաջին հայկական ճակատ» շարժումը (ՖԱՖ) վերջերս տարածել էր հայտարարություն, որով կրկին պահանջում էր ՀՖՖ ղեկավարության հրաժարականը՝ հիմնավորելով նրանց ձախողումները հայկական ֆուտբոլի զարգացման հարցում։ Հայտարարության մեջ նաեւ նշվում էր, որ ֆան շարժումները վերսկսելու են ակցիաները Հայաստանի Պրեմիեր լիգայի, Հայաստանի գավաթի եւ այլ խաղերի ընթացքում, ընդհուպ մինչեւ հանդիպումների չեղարկում, մինչեւ որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հրաժարական տա։
Մարտի 1-ին՝ «Փյունիկ»-«Արարատ Արմենիա» խաղի ժամանակ, ՖԱՖ-ի անդամները բոյկոտեցին հանդիպումը՝ խաղի մեկնարկից 4 րոպե անց ներխուժելով դաշտ, պատ կազմելով եւ խափանելով խաղի շարունակությունը։ Նրանք պահանջում էին ՀՖՖ ղեկավարության հրաժարականը։ Քաշքշուկներից հետո կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ՖԱՖ 9 անդամների։
Առաջին հայկական ճակատի՝ FAF-ի երկրպագուների միավորման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով միջադեպին՝ ասաց.
– Քրեական հետապնդումներով փորձում են ձեզ վախեցնե՞լ, դա կնպաստի՞, որ դուք «զադնի դնեք» Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջից։
Կարդացեք նաև
– «Զադնի դնել» չենք պատրաստվում, ՀՖՖ նախագահը պետք է հեռանա, երկրորդ՝ այս պահին առաջնահերթը տղաներն են, երբ նրանց հանդիպենք ազատության մեջ, ամենայն հավանականությամբ, ասուլիսով կամ հայտարարությամբ հանդես կգանք իրավիճակի, հետագայի հետ կապված։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: