Լրահոս
Օրվա լրահոսը

«Բյուջեն կշահի շատ փոքր գումար՝ 25-30 միլիոն դոլար, բայց հասարակության այլասերումը կշարունակվի»․ Աղվան Վարդանյանը՝ Հայկ Սարգսյանին

Մարտ 04,2025 11:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրականում բյուջեն կշահի շատ փոքր գումար, իմ հաշվարկով` 25-30 միլիոն դոլար, բայց հասարակության այլասերումը կշարունակվի»,- այսօր խորհրդարանում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Հայկ Սարգսյանը ներկայացնում էր Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, որը վերաբերում է առցանց շահումով խաղերի նկատմամբ հարկերի եւ տուրքերի բարձրացմանը։ Աղվան Վարդանյանը ՔՊ-ական պատգամավորին առաջարկեց մտածել շատ ավելի համապարփակ լուծումների մասին։

Հայկ Սարգսյանի ներկայացրած վիճակագրության համաձայն՝ 2010 թվականին շրջանառությունը կազմել է 35 միլիոն դոլար, հարկերը՝ 7,2 տոկոս։ 2023-ին՝ 15 միլիարդ դոլար, հարկերի հարաբերակցությունը՝ 0,4 տոկոս։

Այս նախագծին դեմ են արտահայտվել թե ՔՊ-ական շատ պատգամավորներ, թե կառավարության պատկան մարմինները, բայց, ինչպես իր խոսքում նշեց Հայկ Սարգսյանը, կողմ է արտահայտվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախագծով առաջարկվում է առկա հարկերից եւ տուրքերից բացի՝ ոլորտը հարկել 10 տոկոս շրջանառության հարկով։ Մինչդեռ հավաքագրվող հարկերը եւ տուրքերը աճել են ընդամենը 26 անգամ: Շրջանառության ծավալի եւ վճարված հարկերի հարաբերակցությունը նվազել է ավելի քան 14 անգամ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանն ավելի ուշ հայտարարեց, որ վարչապետի մոտ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ըստ էության, ոլորտի պետական տուրքը կրկնապատկվում է։ Նախագիծն ուժի մեջ է մտնելու ընդունումից հետո՝ անմիջապես։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31