«Ազատություն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին։
«Նախագահը հստակ հայտարարել է, որ կենտրոնացած է խաղաղության վրա։ Մենք ցանկանում ենք, որ մեր գործընկերները ևս հավատարիմ լինեն այս նպատակին: Մենք դադարեցնում և վերանայում ենք մեր օգնությունը՝ համոզվելու համար, որ այն նպաստում է այս նպատակին», – ասված է հայտարարությունում:
Սպիտակ տան պաշտոնյան ընդգծել է, որ այս հրամանն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Թրամփը չհամոզվի, որ Ուկրաինան հավատարիմ է խաղաղությանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: