Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը

Մարտ 04,2025 10:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Աշտարակ քաղաքում գործող մասնաճյուղը։ Բանկը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է վերաբրենդավորել և վերազինել  Բանկի բոլոր մասնաճյուղերը՝ ապահովելով դրանք ժամանակակից թվային սարքավորումներով։

Ֆասթ բանկի Աշտարակ մասնաճյուղի կառավարիչ Ալիկ Դավթյանն ասել է․ «2025 թվականը սկսում ենք նոր և դրական փոփոխություններով։ Ֆասթ բանկի Աշտարակ մասնաճյուղն այսուհետ իր հաճախորդներին սպասարկելու է ավելի գեղեցիկ և հարմարավետ միջավայրում։ Արագ և որակյալ սպասարկումն ապահովելու համար մեր մասնաճյուղը հագեցած է բոլոր անհրաժեշտ միջոցներով, և ինչպես նախկինում, շարունակելու ենք աշխատել 24/7 գրաֆիկով»։

Ֆասթ բանկն իր հաճախորդների համար ստանձնել է նորարարական, բազմակողմանի և բարձրորակ ֆինանսական լուծումներ տրամադրող գործընկերոջ դեր։ Աշտարակի մասնաճյուղում հաճախորդների հերթը կարգավորում է էլեկտրոնային կառավարման համակարգը, գործում են նաև ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ:

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31