«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Ողջունում եմ ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարի ելույթը, որով նա պահանջել է Ադրբեջանում կամայականորեն պահվող հայազգի անձանց անհապաղ ազատ արձակումը:
Միջազգային հանրությունը պետք է մեծացնի իր ճնշումները Ադրբեջանի նկատմամբ՝ հասկանալով, որ պետք է դադարի լռությամբ աջակցել Բաքվի վայրագություններին։
Հայ ժողովուրդը պատասխանատու է մեր հայրենակիցների համար։