Լրահոս
Օրվա լրահոսը

«Երազող տիեզերք». Նոր պատկերազարդ հեքիաթ պատանիների համար

Մարտ 04,2025 00:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում գարնանամուտը նշանավորվեց «Երազող տիեզերք» մանկական գրքի շնորհանդեսով: Հեղինակը երիտասարդ գրող Սոնէն է, որի գործերը տպագրվել են մի շարք մշակութային հանդեսներում եւ պարբերականներում:

«Երազող տիեզերքը» հեղինակի առաջին գիրքն է` հեքիաթ-պատմվածք նախատեսված պատանի ընթերցողների համար (Հրատարակիչ` «Զանգակ» հրատարակչություն, գրքի խմբագիր` Սամվել Մուրադյան, նկարիչ` Էդուարդ Մուրադյան):

«Երազող տիեզերքը» սիրո, բարության, երազանքի ուժի եւ սեփական ուժերին հավատալու մասին է։ Լիլիա ծաղկի մոգական ճամփորդությունը նոր ու անծանոթ աշխարհներ են բացահայտում, միաժամանակ տալիս հարցեր, զրուցում ընթերցողի հետ: Պատրա՞ստ ենք արդյոք խիզախել, նվիրել ու նվիրվել, գնալ զոհաբերության, լինել սրտակից մեզ այնքան հեռու ու մոտ աշխարհների, մարդկանց հանդեպ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ընթերցողը պետք է փնտրի թե գրքում, թե իր մեջ:

Շնորհանդեսը տեղի ունեցավ ինտերակտիվ ձեւաչափով, գրադարանի պատանի ընթերցողները բեմականացրել էին հեքիաթը, որից հետո ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում տեղի ունեցավ հարց ու պատասխան հեղինակի հետ:

«Հավատ՝ իր երազանքների իրականացման հանդեպ։ Ուժ՝ հաղթելու իր վախերին»,-սա այն է, ինչ Սոնէն ուզում է, որ յուրաքանչյուր ընթերցող գտնի «Երազող տիեզերքում»:

Գիրքը հասանելի է «Զանգակ», «Բուկինիստ», «Ֆենիքս» գրախանութների ցանցերում թե հայերեն, թե անգլերեն լեզուներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31