Երեւանի ավագանու Ազգային առաջընթաց խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը
Դիմում եմ ինձ կարդացող իրավապաշտպաններին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին։
Սա մարտի 1-ին ֆուտբոլի երկրպագուների հանդեպ անհամաչափ ուժի կիրառման տեսանյութն է, որտեղ երևում է, թե ինչպես են տղայիս վրա հարձակվում չորսով (ընդամենը մեկը` համազգեստով) և բարձրությունից շպրտում գետնին։
Տեսողության խնդիրներ ունեցող, ակնոց կրող 20-ամյա` իրենցից յուրաքանչյուրի կես քաշն ունեցող երիտասարդի հետ այնպես են վարվում, կարծես վտանգավոր հանցագործ վնասազերծեն։
Որդիս ընդամենը կանգնած է եղել դաշտում։
Ակնկալում եմ գնահատական ոստիկանական գործունեությանը։
Կարդացեք նաև
Հ.Գ. Այսօրվա ՔՊ-ականները ժամանակին անընդունելի էին համարում քաղաքացիական հագուստով նման գործողությունները։ Բայց իրենց` իրական Հայաստանում երևի նորմալ են համարում։