Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ տեսա հեռվից Նիկոլ Փաշինյանին․․․ 2008 թվականի մարտի 1-ին ես որոշեցի, որ կա՛մ պետք է արտագաղթեմ Հայաստանից, կա՛մ փորձեմ բան փոխել․ Ալեն Սիմոնյան

Մարտ 02,2025 16:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը մարտի մեկին

17 տարի առաջ այս օրը՝ առավոտյան շուտ, ինձ զանգեց Գևորգ Ալթունյանը և ասաց, որ հանրահավաքը ցրել են: Քոչարյանը որոշել էր ուժով հարցը լուծել: Արագ հագնվեցի ու իջա դեպի կենտրոն: Մաշտոց-Թումանյան խաչմերուկի մոտ կանգնած էինք (ժամանակին այդտեղ Օպերայի տոմսարկղն էր, հիմա խանութ է): Առավոտ էր, քաղաքն անսովոր դատարկ ու վախենալու լուռ էր, ձայներ կային, բայց դրանք արթնացող քաղաքի ձայներ չէին, մի խումբ կանայք և տղամարդիկ դիմացի մայթով վազում էին դեպի ներքև, ուր «Կակտուս» մեքսիկական ռեստորանն էր, մի խումբ ոստիկան-սակրավորներ վազում և հարվածում էին նրանց, նրանք բղավում էին, քայլելով իջնում էի ներքև՝ դեպի դպրոց, այնտեղ մի կին էր, ով փորձում էր մի տղամարդու պոկել ոստիկանների ձեռքից, գոռալով, հրելով, հարվածներ ստանալով՝ ստացվեց տղամարդուն պոկել: Լուռ Երևանում ղժժոցներ, ոստիկանական մեքենաների հազվադեպ ձայներ: Քայլեցի դեպի Թումանյան 33՝ իմ «Սիցիլիա» ակումբ, դիմացս դուրս եկավ մի ծանոթ տղա՝ Ժորը, ով գործող քոչարյանասերժական կառավարության հետ մոտ էր: Ասաց. «Ալեն, դու ինչի՞ ես գնացել, քո ի՞նչն ա պակաս»:

Հուզված էի շատ:

Ասացի. «Եթե ինչ-որ մեկը պետք է աթոռ պահելու համար մարդ ծեծի ու սպանի…» ու հայհոյեցի:
Հայհոյանքս տեղ էր հասել:

Կեսօրին եկան հետևիցս:

Մինչ գնալս զանգեցի բարձրաստիճան ոստիկան իմ ավագ ընկերոջը: Ասացի, որ սենց իրավիճակ է: Ասաց՝ գնա, ոչինչ:
Տարան Կենտրոնի ոստիկանություն, որտեղ փոխոստիկանապետ Արթուր Մեհրաբեկյանը, ով, եթե չեմ սխալվում, հիմա ԱՄՆ-ում է, ներս մտնելիս սկսեց մի վատ ներկայացում խաղալ, ինչը, անկեղծ, նույնիսկ թեթև ծիծաղ առաջացրեց:

«Հա՞ , էս ի՞նչ արիք, է՞ս էիք ուզում, էդ ի՞նչ արիք»:

Լուռ նայում էի:

Մեկ էլ՝ «Ի՞նչ էիք անում քո ռեստորանում, ՀՀՇ-ԲՀՇ էիք խաղո՞ւմ»:
-Չէ, մաֆիա:
-Ովքերո՞վ:

Հերթով ասացի բոլորի անունները, որոնց մեջ կային շատ հայտնի օլիգարխների, պաշտոնյաների, պաշտոնյաների տղաների և հայտնի մարդկանց անուններ:
Հատուկ էի ասում, որ հասկանար հարցադրման աբսուրդայնությունը:
Հանձնեց ինձ տեղակալին, տեղակալը добрый полицейский-ն էր:
Թե բա՝ Ալեն ջան, քեզ պետքա՞, մի խառնվի, իմ ավագ ընկերոջ անունը տվեց, որն իրեն ասել էր իմ մասին:

Դուրս եկա ժամեր անց ու զանգեցի Քոչարյանի ավագ տղային, որպեսզի ասեմ այն ամենը, ինչ մտածում եմ այս ամենի մասին: Ինքը լավ գիտեր, որ ես իմ կարծիքը միշտ ուղիղ ասում էի, մինչ այդ մի կոնֆլիկտային դեպք էլ էր եղել, հարթել էինք ու բավականին լավ հարաբերություններ ունեինք:

Զանգիս չպատասխանեց, և դրանից հետո շփումը դադարեց: Գնացի արդեն Մյասնիկյանի արձանի մոտ, իրադարձություններն այնտեղ էին տեղափոխվել:
Առաջին անգամ տեսա հեռվից Նիկոլ Փաշինյանին…
Թե ինչ եղավ հետո, մեկ այլ առիթով կպատմեմ:

2008 թվականի մարտի 1-ին ես որոշեցի, որ կա՛մ պետք է արտագաղթեմ Հայաստանից, կա՛մ փորձեմ բան փոխել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Փորձեցիր բան փոխել ու փոխեցիր, բայց տեսար? քո և քո նմանների բան փոխելուց ինչ ստացվեց։ Հետո պատմում ես, որ բարձրաստիճան ոստիկան ընկերոջդ ես զանգել, Քոչարյանի ավագ տղային ես զանգել, քո ռեստորանում օլիգարխներ ու պաշտոնյաների տղաների ես ընդունել, բարձրաստիճան ոստիկանը քեզ ասել է – Ալեն ջան քեզ պետք ա?։ Ստացվում է բոլոր նախկինները և ուժայինները քո քիփն են եղել, օլիգարխներն ու նախկին պաշտոնյաների որդիները քո ռեստորանի հաճախորդները ու հիմա դու նախկիններին ես մեղադրում? Փաստորեն դու նախկիններից մեկն ես ու նախկիններին ես մեղադրում ։

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Թուքդ կուլ տուր, նոր խոսա։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31