Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Բաքվում դատում է միջազգային իրավունքը, քանի որ միջազգային իրավունքի նորմերի ներքո է կայացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը․ Լարիսա Ալավերդյան

Մարտ 02,2025 15:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մեզ զավթել են ներսից:

Արցախը կայացել է երբևէ միջազգային իրավունքով Ադրբեջանին չպատկանող տարածքներում: Եթե սա չպնդենք, ապա մեզ կարող են գցել Ադրբեջանի կազմում ինքնորոշման ծուղակը: Ադրբեջանը Բաքվում դատում է միջազգային իրավունքը, քանի որ միջազգային իրավունքի նորմերի ներքո է կայացել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Եթե Բաքվի «դատարանը» Արցախի ռազմաքաղաքական վերնախավին տեռորիստներ ճանաչի, ապա Ադրբեջանը կարող է դատական գործընթաց սկսել Մինսկի խմբի համանախագահող երկրների դեմ, որովհետև ֆինանսավորել են Արցախը:

Միասնություն կարող է լինել Հայաստանի ինտելեկտուալ և հոգևոր վերնախավում: Նրանցից 1%-ն էլ կարող է վերադարձնել հայ ժողովրդի իղձերը, ներուժը, որը քնացվում կամ սպանվում է այժմ:

Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ՀՀ ԱՌԱՋԻՆ ՄԻՊ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31