Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա այս պահին ամենակարեւոր հարցն է, որի շուրջ մենք պարտավոր ենք համախմբվել». Արտավազդ Ալավերդյան՝ հացադուլավոր

Մարտ 02,2025 14:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արտավազդ Ալավերդյանը միացել է Մանե Թանդիլյանի սկսած հացադուլին:

«Մենք հստակ ձեւակերպել ենք մեր խնդրանքը Ռուբեն Վարդանյանին: Գիտենք մեր ակնկալիքները: Ինչ-որ բան կփոխվի՞, ամենը կախված է նրանից, թե վաղը, մյուս օրը կամ ինչ-որ ժամանակ կլինե՞ն նորություններ, արձագանքներ, զարգացումներ, որը կենթադրի փոփոխություն: Բայց սա կա եւ լինելու է շարունակական: Եվ ոչ միայն այս տեսքով: Օգտվելով առիթից, մեր հայությանը կոչ եմ անում, որ ցանկացած մարդ իր տեղում, ցանկացած ձեւով, ինչպես ինքը կարող է, ինչպես որ ինքը կամենում է, բարձրաձայնի այս խնդրի մասին, չլինի անհաղորդ: Որովհետեւ սա այս պահին երեւի ամենակարեւոր հարցն է, որի շուրջ մենք պարտավոր ենք համախմբվել: Չեմ կարծում, որ այս հարցում կան ինչ-որ տարաձայնություններ»,-ասում է Արտավազդ Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31