ԱՄՆ-ի իրական վերաբերմունքը Եվրոպայի նկատմամբ նույնքան ակնհայտորեն երեւում էր 1945-47 թվականներին ուժերի հավասարակշռության հետպատերազմյան կառուցման ժամանակ։ Եվրոպան բաժանված էր ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջեւ, եւ նրա արեւմտյան մասի երկրները ներգրավված էին ՆԱՏՕ-ում, որը ստեղծվել էր իբրեւ «հավաքական պաշտպանության» դաշինք։ Բնականաբար, նման դաշինքի անհրաժեշտության գաղափարական հիմքը ԽՍՀՄ-ից եկող սպառնալիքն էր։ Իրականում այս դաշինքը Եվրոպային ստրկացնելու եւ նոր հեգեմոնին՝ ԱՄՆ-ին նրա լիակատար քաղաքական ենթակայության մեխանիզմ էր։
Սակայն ավելի քան քառասուն տարիների ընթացքում, տեխնոլոգիական առաջընթացի եւ տնտեսության գլոբալացման արդյունքում, ուժի հավասարակշռությունն աշխարհում արմատապես փոխվել է. Չինաստանը հայտնել է աշխարհում առաջնորդություն հաստատելու՝ իր մտադրությունը: Համապատասխանաբար՝ Միացյալ Նահանգները համաշխարհային քաղաքականության ամրապնդվող առաջնորդի փուլից անցավ այն փուլին, երբ երկիրը կորցրեց հեգեմոնի իր կարգավիճակը: Դիրքերը պահպանելու համար անհրաժեշտ էր սկզբունքորեն նոր քաղաքականություն։ 1947 թվականի աշխարհակարգի իմաստը կորել էր ԱՄՆ-ի համար, եւ այդ կարգը սկսել էր ապամոնտաժվել 1989 թվականից։
Սոցիալիստական ճամբարը կազմաքանդվեց, եւ թվում էր, թե Եվրոպան միավորվել է եւ ԱՄՆ-ի ղեկավարությամբ ապահովել ու ստացել է անվտանգության հուսալի համակարգ։ Ապրիր եւ ապրիր երջանիկ՝ ինչպես ասում են։ Բայց դա այդպես չէր. իր դերն ու կարգավիճակը համաշխարհային քաղաքականության մեջ կորցնելու՝ ԱՄՆ-ի միտումը սկսեց աշխուժանալ: Այդ մասին արդեն խոսում էին երկրում փոփոխվող քաղաքական վարչակարգերն ու հասարակությունը։ Եվ ինչ-որ պահի ամերիկացիներին անհրաժեշտ էր ստանձնել իրենց փրկությունը, ինչը պահանջում էր հին կարգի արժեքների ու սկզբունքների մերժում։
Բնականաբար, քաղաքական աշխարհը պետք է զգար աճող համաշխարհային տերության քաղաքականության եւ իր դիրքերը կորցրած տերության քաղաքականության տարբերությունը։ Հիմա նա այդպիսի տարբերություն զգաց: Միացյալ Նահանգները տարբեր գնահատականներ ունի սուբյեկտների արժեքի ու նրանց գործողությունների վերաբերյալ: Եվ դա ամենեւին էլ Թրամփի հնարքը չէ։ Մնացած բոլոր երկրներում հանրային գնահատականներն արվում են սովորական սանդղակով։ Այնուամենայնիվ, փորձել գնահատել այն, ինչ կատարվում է աշխարհում անցյալ «սառը պատերազմի» աշխարհի արժեքների եւ սկզբունքների պրիզմայով՝ նշանակում է ընկղմվել անցյալի պատրանքների մեջ:
Կարդացեք նաև
Ցավոք սրտի, շատերը դեռ անում են դա, ինչը միայն ուժեղացնում է աշխարհում տեղի ունեցող գործընթացների կործանարար բնույթը։ Հայ քաղաքական գործիչները նույնն են արել եւ անում են երեսուն տարի։ Նման ճանապարհին միայն կորուստներ կարելի է սպասել:
Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում