Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ Արկադի Ղուկասյանն, անդրադառնալով 44-օրյա պատերազմին Հայաստանի ներգրավվածությանը, որպես հիմք նշել է Հայաստանի` Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը․ Տիգրան Աբրահամյան

Մարտ 02,2025 11:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ նախագահ Արկադի Ղուկասյանն անդրադառնալով 44-օրյա պատերազմին Հայաստանի ներգրավվածությանը, որպես հիմք նշել է Հայաստանի` Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը, ինչը, ըստ էության, համարվում է լեգիտիմ:

Միաժամանակ նախագահ Ղուկասյանը հերքել է ադրբեջանական մեղադրանքներն այն մասին, թե Արցախում դրսից բերված վարձկաններ են եղել:
Արկադի Ղուկասյանը նաև անդրադարձել է երկար ժամանակ քաղաքական-տեղեկատվական տիրույթում շրջանառվող` պատերազմը վաղ փուլում կանգնեցնելու քննարկումներին՝ նշելով, որ ինքն ու Բակո Սահակյանը, պատերազմի ժամանակ գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպել են, որի նպատակը, ըստ էության, Հայաստանի ղեկավարությանը միջնորդավորված հորդորելն էր, որ պետք է ամեն ինչ անել` պատերազմը կանգնեցնելու համար:

Կարծում եմ, որ այս մտադրության հիմքում ռազմի դաշտում` այդ պահին ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն էր, որը, մեծ առումով, համընկնում էր ՀՀ Գլխավոր շտաբի գնահատականների հետ, ինչպես նաև` ՌԴ նախագահի քայլերը, ով համարում էր, որ կարելի էր պատերազմը վաղ փուլում կանգնեցնել և խուսափել մեծ կորուստներից, առաջին հերթին` մարդկային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31