Այո, հենց ՆԱ՝ եւ ուրիշ ոչինչ։
Էլ ոչ մի ողբ, ոչ մի արդարացում կամ ինքնամեծարում, ոչ մի կեղծ երդում ու աղմկոտ տոնահանդես։
Մեզ պետք չեն այս օրվա՝ մարտի 2-ի հուշն ու խորհուրդը, ուղերձն ու ոգին, եթե 33 տարի անց դարձել ենք ՆՐԱՆ անարժան։
Այդպես էլ կանք՝ կորստի շեմին եւ մատնության մագիլներում։
Կարդացեք նաև
Մաղթանքից անդին՝ հայրենակիցներ վերջին, մաքրագործվենք, տոկանք, ճեղքենք։ Եվ ազգովի վերահառնենք:
Սա է ժառանգությունը մեր։
Րաֆֆի Կ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2 մարտի 2025
Երեւան