Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն 12-րդ օրն է, ինչ Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել: Ամեն օր նրա կյանքին վտանգ է սպառնում, եւ կարող են մահացու լինել հետեւանքները». Մանե Թանդիլյան

Մարտ 02,2025 00:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը ու եւս երկու հոգի՝ Արտավազդ Ալավերդյանը եւ Վարդան Ավագյանը, «Ազատության» հրապարակում այսօրվանից հացադուլ են հայտարարել:

«Խնդրանք է Ռուբեն Վարդանյանին մեր ու նաեւ իմ կողմից, որ դադարեցնի տեւական հացադուլը: Այսօր 12-րդ օրն է: Ամեն օր նրա կյանքին վտանգ է սպառնում, եւ կարող են մահացու լինել հետեւանքները: Հետեւաբար, մենք մեր մարդկային խնդրանքով ենք իրեն դիմում, որ իր կարիքը մեր երկիրը ունի, խնդրում ենք պահպանել իր առողջությունը, վերադառնալ Հայաստան օր առաջ: Մենք էլ ինչ-որ կարողանում ենք, պիտի անենք:

Ես հասկանում եմ, որ Ռուբենը դա սկսել է մի շարք անգործությունների հետեւանքով՝ պատկան մարմինների, միջազգային հանրության եւ Հայաստանի իշխանությունների, մնացած այն բոլոր օղակների, որոնք պաշտոնապես պարտավոր են ամենօրյա ռեժիմով այս հարցով զբաղվել, որպեսզի հայ գերիները վերադառնան հայրենիք: Բայց դա տեղի չի ունենում:

Մասնավորապես, ուզում եմ Ռուբենն իմանա, որ իրեն այստեղ սպասում են, մենք չենք ուզում, որ իր կյանքին այդ միջոցով վնաս տրվի: Եվ խնդրում ենք, որ դադարեցնի հացադուլը»,-ասաց տիկին Թանդիլյանը Aravot.am-ին:

Հետաքրքրվեցինք, թե  հացադուլը դադարեցնելու խնդրանքը ինչպե՞ս կարող է հասնել Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին: «Չգիտեմ, ես հացադուլ անելուց այդ մասին չեմ մտածել: Թերեւս, փաստաբանների կամ ընտանիքի հետ զրույցի միջոցով, եթե ինֆորմացիոն բլոկադայի չենթարկեն, ինչպես նախկինում նման դեպք եղել է: Եվ ես հույս ունեմ, որ այն միջոցներով, որ իրեն հասանելի կլինեն, նա կտեղեկանա»,-ասաց նա:

Մանե Թանդիլյանը կտրականապես հրաժարվեց մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: «Ես հրապարակել եմ տեքստ եւ կարծում եմ արժանի պատասխանը իրեն տրվելու է՝ ժամանակը եւ պատմությունը: Բայց մեկնաբանել նրանց ես այլեւս հարկ չեմ համարում: Մեկնաբանելու որեւէ բան չկա: Բոլորին ամեն ինչ պարզ է»,-ասաց Ռուբեն Վարդանյանի պայքարի ընկերը:

Իսկ հարցին, թե միայն ժամանակն ու պատմությո՞ւնը պիտի նրան պատասխանը տան, ժողովուրդը անելիք չունի՞, տիկին Թանդիլյանը պատասխանեց. «Հայ ժողովուրդն էլ ունի ու պիտի անի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31