Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմագերու կին․ Նրա առողջական վիճակը վատ է, ինքը հոգեպես տառապում է այն պահից, որ կմնա գերության մեջ, բաց չեն թողնի․ «Ազատություն»

Մարտ 01,2025 23:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2023 -ին Արցախում գերեվարված ռազմագերու կինն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ ամուսնու առողջական վիճակը վատ է, սրտից է բողոքում, տեսողությունն է վատացել:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Ռազմագերու կին – Մեզ հայտնի է այն մասին, որ առողջական վիճակը վատ է, ընդհանուր առողջական վատ վիճակը սկսվել է դատավարությունը սկսելուց:

«Ազատություն» – Կոնկրետ ի՞նչ խնդիր ունի:

Ռազմագերու կին – Սրտից է բողոքում, աչքերը չեն տեսնում:

«Ազատություն» – Մինչև այդ տեսողության հետ խնդիր ունեցե՞լ է:

Ռազմագերու կին – Տեսողության խնդիր չուներ ընդհանրապես, ֆիզիկապես առողջ մարդ էր:

«Ազատություն» – Իսկ ինչի՞ հետևանքով է տեսողությունը կտրուկ վատացել:

Ռազմագերու կին – Չգիտենք՝ տեսողությունն ինչի հետևանքով է վատացել, սիրտը վատ, բայց ես ընդհանուր առմամբ խոսելուց, իրավիճակից ելնելով հասկանում եմ, որ ինքը հոգեպես տառապում է այն պահից, որ ինքը կմնա գերության մեջ, բաց չեն թողնի: Հարց է տալիս ինձ՝ դու գիտե՞ս՝ հաստատ լավ կլինի՞, թե՞ չէ: Ես էլ հույս եմ տալիս՝ լավ կլինի, բայց այդ լավը ես չեմ տեսնում: Լավը այն կլինի, որ հիվանդ մարդուն չպահեն գերության մեջ, բաց թողնեն թեկուզ վերջին վայրկյանին լինի իր ընտանիքի մոտ, իր օջախում: Ես չգիտեմ՝ այնտեղ ինչ է կատարվում, ինչ են անում, ոնց են վերաբերվում:

«Ազատություն» – Կա՞ ինչ-որ հնարավորություն, որ տեղեկանանք իր առողջական վիճակի մասին, նաև որ ասում եք՝ զրուցում եք հեռախոսով դժգոհում է՝ տեսողությունն է կտրուկ վատացել, սրտի հետ կապված խնդիրներ ունի, ինչ-որ փաստաթղթեր Ձեզ ներկայացնո՞ւմ են նրանց առողջական վիճակի կամ դատական գործընթացի մասին:

Ռազմագերու կին – Այո, մեզ ներկայացրել են փաստաթղթեր առողջական, դատական վիճակի մասին, որը թարգմանելու կարիք ունենք, ադրբեջաներն են ուղարկում, չենք հասկանում ադրբեջաներեն:

«Ազատություն» – Վերջին անգամ ե՞րբ է իշխանության որևէ ներկայացուցիչ հանդիպել Ձեզ, մյուս գերիների հարազատներին և քննարկել բոլոր այս հարցերը:

Ռազմագերու կին – Ոչ մեկը, ոչ մի ներկայացուցիչ մեզ չի հանդիպել, կառավարությունից մենք միայն նոր ստացել ենք այդ ադրբեջաներեն թղթաբանությունը՝ տեղեկություն գերիների մասին: Բայց մեր ղեկավարությունից անձամբ ես չեմ տեսել, որ մեկը մեզ կանչի ինչ-որ տեղեկություն տա գերիների մասին կամ ասի ինչ են անում, ընթացքը ոնց է գնում, լավ կլինի, վատ կլինի: Մենք անտեսված ենք՝ գերիների ընտանիքներն ու գերիները: Ոչ ֆինանսական աջակցությամբ են գոնե օգնում, ասեն էս մարդիկ բա ոնց են ապրում, չկա իրանց տան տղամարդը, գոնե դրանով մի քիչ մարդկանց ջերմություն տան: Եթե չեք աջակցում ինչ-որ հարցով օգնություն, գերիներին չեք ազատում, գոնե ընտանիքներին ինչ-որ ջերմություն ցուցաբերեք մարդիկ զգան, որ ուշադրության կենտրոնում են, անտեսված չեն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31