Լիարժեք սատարում ենք Հայաստանի ազգային ընտրանու և հայկական բոլոր ֆան-շարժումների կողմից նախաձեռնած ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի պահանջին, ինչպես նաև աջակցում այդ ուղղությամբ շարունակվող բողոքի գործողություններին։
Հայաստանի ուժային կառույցներին այս գործընթացին ՀՖՖ կողմից ներգրավելը դատապարտելի և վերջին հույսի գործողություն է։
Ոստիկանությանը կոչ ենք անում չմիջամտել հասարակական կազմակերպության՝ նախագահի հրաժարականի խաղաղ ակցիաներին։ Հայաստանի ֆուտբոլային պարտություններին պետք է վերջ տրվի, ու բողոքի այս գործողությունները այդ ավարտի սկիզբն են։
«ՇԻՐԱԿ» ՖԱ