ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ Սպիտակ տան օվալաձև սենյակում նախագահներ Թրամփի ու Զելենսկու բանավեճը՝ միջամտված փոխնախագահ Վենսով, կարծես թե չափազանց թանկ են արժեցել ԱՄՆ վարչակազմին, ինչպես և կանխատեսելի էր ու նշել էի երեկվա գրառումներում դրանց ներքաղաքական իմպլիկացիայի առումով։
Անկեղծ ասած՝ մշտապես հետևելով ԱՄՆ նախագահի, փոխնախագահի կամ պետքարտուղարի էջերի ներքո մեկնաբանություններին, չեմ հիշում, որ այսպիսի պատկեր եղած լինի․ ոչ միայն աշխարհի ամենատարբեր երկրներից օգտատերեր, այլ հենց տասնյակ հազարներով ամերիկացներ ուղղակի իրենց զայրույթով հեղեղել էին Զելենսկուն վերաբերող նրանց այսպիսի պաշտոնական գրառումները՝ ամոթ հայտնելով իրենց երկրի՝ ԱՄՆ-ի համար։
Զայրույթի ամենամեծ բաժինը վրա էր հասել ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ նրան մեղադրելով թե՛ սադրելու, թե՛ անհարկի միջամտելու, թե՛ նաև ոչ ադեկվատ պահվածքի համար։ Միայն դժհոգություն, ծիծաղ կամ նման զգացողություն արտահայտող էմոջիների վիճակագրությունն ինքնին խոսուն է, էլ չասած՝ մեկնաբանություների բնույթը՝ «դուք ԱՄՆ խայտառակությունն ու ամոթն եք», «դուք աշխարհով մեկ խայտառակեցիք ԱՄՆ-ն», «դուք ձեզ երեխայի նման պահեցիք«» և այսպես շարունակ․․․
Կարդացեք նաև
Ողջ գիշեր նկատելի էր, որ անգամ ԱՄՆ ներկայիս վարչակարգի կողմնակիցները հազիվ են հասցնում գրառումների հեղեղի ներքո պատասխանել, արդարացնել կամ առանձին հիացմունքի խոսքեր ասել․․․
Բանը հասավ նրան, որ քաղաքացիներից մինչև քաղաքական վերնախավի ներկայացուցիչների՝ Զելենսկու սատարման ու Թրամփի դատափետման հեղեղի խորապատկերին ԱՄՆ վարչակարգի տարբեր պատասխանատուներ (օրինակ ԿԸՀ նորանշանակ ղեկավարը և այլք) ստիպված եղան հայտարարություններ անել Թրամփի կողմից՝ ԱՄՆ հարկատուի փողերի մասին մտահոգվելու, ԱՄՆ քաղաքացու շահը ներկայացնելու մասին, ինչը արդեն մատնում էր այն փաստը, որ ճակատամարտը տանուլ է տրված, այլապես դրա կարիքը չէր զգացվի։ Այդ փաստի անուղղակի ընդունումն է մատնում նաև պետ քարտուղար Մարկո Ռուբիոյի պահանջը, որ Զելենսկին պետք է ներողություն խնդրի։ Իսկ դա պահանջում են միայն այն դեպքում, երբ պատճառվել է բավական մեծ վնաս աշխարհում ու քո երկրում․․․
Իսկ Զելենսկին հրաժարվել է ներողություն խնդրել․․․
Սրան էլ հավելած այն, որ Թրամփն իրեն ավելի է հեռացրել խոստացված խաղաղության գործարքից, դրա հնարավոր կողմերի հետ գեներացրել հավելյալ կոնֆլիկտ, իսկ օգտակար հանածոների պայմանագիրն էլ տապալել, երբ գոնե դա կարող էր ստորագրվել․․․
Այս հոդվածից իմացա որ ԱՆՄ-ում էլ ընդիմադիրներ կան՝մինչ այժմ կարծում էի միայն Հայաստանու է ընդիմությունը իշխանության ոչ ադեկէատ գործողությունների համար «ամոթ»զգում….