Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ քարոզում են՝ ի՞նչ հայրենիք, պետություն․ հաց վաստակիր, հացդ կեր, ապրիր, ուրիշ բաների մասին մի մտածիր»․ Բագրատ սրբազան

Մարտ 01,2025 16:10

«Մեր կյանքում ամենաբարձր մակարդակում տեսում ենք ընտանիքի գաղափարի զեղչումը, տեսնում ենք այնպիսի քարոզչություն, որ ընտանիքը, համայնքն այնքան էլ կարևոր չէ, հաց վաստակիր, հացդ կեր, ապրիր, ուրիշ բաների մասին մի մտածիր, ոչ մի խնդիր չունես վեհագույն ձգտումների»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսպիսի մտահոգություն հայտնեց Բագրատ սրբազանը։

Նա քննադատեց այն մոտեցումը՝ համաձայն որի շատերի համար կարևոր չէ՝ այսօր կունենաս ընտանիք, վաղը չես ունենա․ «Ընտանիքի գաղափարախոսությունը կձևակերպես, թե՝ ոչ, հայաստանյան միջավայրի՞ համայնքում կապրես, թե այլ միջավայրի, նշանակություն չունի։ Դու քո սեփական կարիքները հոգալու համար ձգտիր ամեն ինչ անել, հարստացիր ու հարստացրու․ այսպիսի կեղծ թեզեր են քարոզում, քարոզում են՝ մոռացիր քո ինքնությունը, արժեքները, պատմությունը, անվտանգությունը, քո ժառանգությունը, եկեղեցին, մոռացիր պատասխանատվության մասին, քո եղբայրների մասին, որոնք տառապանքի մեջ են գտնվում։ Դու՝ որպես մարդ արժեք չունես այս իմաստով, հավասարեցված ես ապրանքանիշի, որին կարող են կերակրել, սնել, ուղարկել աշխատանքի, երևի թե նաև զավակներ ունենալ, որն այսօր այս գաղափարախոսության ներքո բեռ դառնալու արժեքն ունի։ Հայրենիք, պետություն․ սրանք ի՞նչ են որ, արժեք չեն սրանք։ Այս իմաստով են մեզ կերակրում և փորձում մեզ զրկել այդ գիտակցությունից, գաղափարից։ Մեր ամբողջ պայքարը հենց դրա մասին է։ Այս ամբողջ ճանապարհի մեջ այս չարիքի իշխանության հեռացումը հրատապ անհրաժեշտություն է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31