Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանի մեղադրական եզրակացությունը ագրեսոր Բաքվում համարել են պետական գաղտնիք և արգելել դրա փոխանցումը․ «Փաստինֆո»

Մարտ 01,2025 15:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Փաստինֆո» – Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին վերաբերող շինծու գործով դատավարության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ, ի նշան իր իրավունքների զանգվածային խախտումների դեմ բողոքի, Ռուբեն Վարդանյանը փետրվարի 18-ից գտնվում է հացադուլի մեջ։ Դատական ֆարսի վերջին նիստը տեղի է ունեցել փետրվարի 25-ին, որի ժամանակ, ինչպես հայտնի է, Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակն էականորեն վատթարացել է։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ նրա արյան ճնշումը եղել է 140/110, ինչը համարվում է վտանգավոր ցուցանիշ և պահանջում է բժշկական օգնություն։ Նրա տեղացի փաստաբանը և՛ դատարանին, և՛ բժշկին հայտնել է, որ Ռուբենն ի վիճակի չէ դատավարությանը մասնակցել և կարող է ընկնել դատարանի դահլիճում։ Չնայած դրան, նիստը չի հետաձգվել, և դատավարությունը շարունակվել է։ Ընդհանուր առմամբ, դատավարությունը հետաձգելու ընդհանուր հինգ միջնորդություն է եղել, որոնք բոլորն էլ մերժվել են։

Պաշտպանի միջնորդություններից և ոչ մեկը չի բավարարվել, և Ռուբեն Վարդանյանի հիմնարար իրավունքների շարունակական խախտումները մնացել են անարձագանք։

Պայմանական ասած «առաջընթաց» կարելի է համարել այն, որ վերջապես Ռուբեն Վարդանյանին տրամադրվել է մեղադրական եզրակացությունը՝ վավերացված թարգմանությամբ, թեեւ դա պետք է տրամադրվեր մեղադրականը հաստատվելուց անմիջապես հետո։ Սակայն ամենաուշագրավն այն է, որ մեղադրական եզրակացությունը ագրեսոր Բաքվում համարել են պետական գաղտնիք և արգելել դրա փոխանցումը ինչպես նրա ընտանիքին, այնպես էլ՝ արտասահմանում գտնվող միջազգային փաստաբանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31