Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտաքին կամ պետական պարտքի մեր՝ այսօրվա վիճակը սահմռկեցուցիչ թվերի է հասնում»․ Բագրատ սրբազան

Մարտ 01,2025 15:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արտաքին կամ պետական պարտքի մեր՝ այսօրվա վիճակը սահմռկեցուցիչ թվերի է հասնում և դեռ շարունակում է աճել։ Այդ բոլորի վճարողը մենք ենք լինելու, նաև գալիք սերունդը, իսկ թե քանի սերունդ կշարունակվի, կախված է նրանից, թե որքան մենք կկարողանանք մեր պետության իրավիճակը շտկել»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Բագրատ սրբազանը։

Ըստ նրա՝ մեր օրերում կառավարությունները կամ ժողովրդավարական ինստիտուտները պարզապես դարձել են պատրանքներ․ «Նրանք բոլոր առումներով կախվածության մեջ են գտնվում աշխարհի տիրապետող ուժերից։ Եվ դրա փոխարեն վաճառում են սեփական երկրի բարիքները, որոնք կարող են նպաստել երկրի զարգացմանը՝ դառնալով սեփական երկրի վրա ճնշումների գործիք։ Օրինակ՝ Ամուլսարի հանքն է, որը երեկ հռչակվեց, որ շարունակելու է իր գործունեությունը, քանի որ որոշակի իմաստով գործարքներ են տեղի ունեցել, և դրանց, հավանաբար նաև որոշ գաղտնի համաձայնությունների պատճառով այն շարունակելու է իր գործունեությունը։ Միայն գիտենք, որ լայն իմաստով ահռելի վնասների մասին է խոսքը»։

Բագրատ սրբազանը կարծում է, որ քաղաքական գործունեությունն այլևս իմաստազուրկ է դառնում, քանի որ այն ուղղված չէ հանրային կյանքում բարիք ստեղծելուն, այլ մարդուն մղում են, որ այդ քաղաքականությունը որակի՝ որպես չարիք և ինքնամեկուսացմամբ հեռանա թե′ իր հանրային պատասխանատվությունից, թե′ այն կրելու ցանկությունից։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31