Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Վարդանյանը և Բաքվում մեր բոլոր ռազմագերիները, մեր անզորության և ամոթի արտահայտությունն են․ պատասխանատուն չարիքի իշխանությունն է»․ Բագրատ սրբազան

Մարտ 01,2025 14:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ռուբեն Վարդանյանի պատկերը և նկարները, որոնք տարածված էին ամբողջ համացանցով մեկ, մեծ ընդվզումի, ցասումի, ցնցումի, միևնույն ժամանակ ամոթի զգացում էր արթնացնում մեր մեջ և շարունակում է մնալ։ Ռուբեն Վարդանյանը և մեր բոլոր ռազմագերիները, որոնք գտնվում են այսօր Բաքվի բանտերում, հավաքական իմաստով մեր անզորության և ամոթի արտահայտությունն են»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Ըստ նրա՝ մենք գերեվարված ենք բոլոր առումներով․ «Գերեվարված ենք այն իմաստով, որ անճարակության զգացմամբ որևէ բան չենք կարողանում՝ որպես հասարակություն իրականացնել, որովհետև մեր ջանքերը, ձգտումներն այս իմաստով գտնվում են կալանավորված վիճակում, որի միակ ու բարձր պատասխանատուն այսօրվա չարիքի իշխանությունն է»։

Անդրադառնալով այն հարցերին, թե շաբաթօրյա ուղիղ եթերներն ի՞նչ արդյունք են տալիս, երբ մենք այսօր ակտիվ պայքարի կարիք ունենք, Բագրատ սրբազանն ասաց․ «Այո, կարիք ունենք ակտիվ պայքարի, բայց դրա համար իր ճիշտ ժամանակը գոյություն ունի, որը շատ չի ուշանա»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31