Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա պատմություն է». Ինչպե՞ս են արձագանքել Եվրոպան և ԱՄՆ-ն Թրամփ-Զելենսկի բանակցությունների ձախողմանը

Մարտ 01,2025 11:55

Գրեթե անմիջապես շատ եվրոպացի քաղաքական գործիչներ հանդես են եկել Ուկրաինային աջակցող հայտարարություններով։

Բանակցությունների ձախողմանը առաջիններից մեկը արձագանքեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Նախագահ Զելենսկի, Ուկրաինա, դու մենակ չես»,- գրել է նա Facebook-ի իր էջում։

«Ուկրաինա, Իսպանիան քեզ հետ է»,- գրել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։

«Այս պատերազմի ագրեսորը Ռուսաստանն է, և մենք այս ամբողջ ընթացքում ճիշտ ենք արել՝ օգնելով Ուկրաինային և պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ, և մենք կշարունակենք դա անել։ Մենք պետք է հարգենք նրանց, ովքեր կռվել են պատերազմի հենց սկզբից», – AFP-ն մեջբերում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնի խոսքերը։

Ըստ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի՝ «Ուկրաինան կարող է հույս դնել Գերմանիայի, Եվրոպայի և այլ երկրների անսասան աջակցության վրա։ Ժողովրդավարության նրանց պաշտպանությունը և խաղաղության ու անվտանգության ձգտումը նույնպես մեր խնդիրն է»։

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն կուսակցության փոխնախագահ Յոհան Վադեպոլը ևս աջակցել է Կիևին։ «Սպիտակ տնից տեսարանները ցնցող են։ Ինչպե՞ս կարելի է գրավված երկրի նախագահի թիկունքից այդպես դանակ խրել։ Ազատ Եվրոպան չի դավաճանի Ուկրաինային», – գրել է նա:

«Երբեմն դիվանագիտությունը դժվար հանգամանքներում անհնարինի արվեստն է: «Ուկրաինա, Լատվիան ձեզ հետ է»,- հայտարարել է Լատվիայի նախագահ, արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Էդգարս Ռինկևիչսը։

ԱՄՆ-ում բանակցությունների ձախողման արձագանքները տարբեր են՝ կախված քաղաքական գործիչների կուսակցական պատկանելությունից։

Զելենսկին իր պահվածքով «ոչնչացրել է» իրեն ամերիկացիների աչքում, ասել է Թրամփի մերձավոր դաշնակիցը՝ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը։

Թրամփն ու Վենսը «կատարում են Պուտինի կեղտոտ գործը». ասել է դեմոկրատ սենատոր Չակ Շումերը՝ նկարագրելով երկու նախագահների հանդիպման արդյունքները և խոստացել, որ «Սենատում դեմոկրատները երբեք չեն դադարի պայքարել ազատության և ժողովրդավարության համար»։

Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Ադամ Շիֆն էլ ավելի կոպիտ արտահայտվեց. «Այսօր Օվալաձև սենյակում հանդիպեցին մի հերոս և վախկոտ: Երբ պատերազմն ավարտվի, հերոսը կվերադառնա Ուկրաինա»։

Վլադիմիր Պուտինի օգնական, RDIF-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, ով Սաուդյան Արաբիայում մասնակցել է ԱՄՆ-Ռուսաստան վերջին բանակցություններին, կարճ մեկնաբանել է Թրամփի և Զելենսկու՝ Օվալաձև աշխատասենյակում վիճելու տեսանյութը. «Սա պատմություն է»։

BBC News

Թարգմանությունը՝ «Ազգ»-ի 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31