Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելն ամենաթողության և անպատժելիության աղբյուր է. Սեյրան Օհանյանի ստորագրությամբ նամակներ են հղվել ԵԱՀԿ ԽՎ նախագահին, փոխնախագահին

Մարտ 01,2025 11:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառում

ԱԺ «ՀԱՅԱՍՏԱՆ» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ստորագրությամբ նամակներ են հղվել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումային, Մարդու իրավունքների զեկուցող Քարին Օդեբրիքին և Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Լուիշ Գրացիային՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում գերեվարված հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունների նկատմամբ մշտադիտարկում իրականացնող փաստահավաք առաքելություն կազմակերպելու ուղղությամբ։

Նամակներում մասնավորապես շեշտվում է․
«Արդյունավետ միջազգային դիտորդական մեխանիզմների և հաշվետվողականության գործադրումն անխուսափելի անհրաժեշտություն է։ Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելն ամենաթողության և անպատժելիության աղբյուր է մյուս բռնատիրական ռեժիմների համար։
Լիահույս ենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարման, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանավորման և նրանց ազատ արձակման ուղղությամբ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31