Լրահոս
Օրվա լրահոսը

84-ամյա արձակագիր Բակուր Կարապետյանի գործը նոր դատավոր կունենա

Մարտ 01,2025 12:00

Արձակագիր, հրապարակախոս, հինգ տասնյակ գրքերի հեղինակ, «Շուշի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, 84-ամյա Բակուր Կարապետյանը ներկայացել էր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան: Դատը տեղի չունեցավ:

Դատավոր Է. Ամալյանի լիազորությունները դադարեցվել են, իսկ նրա գործը` Անգին Ղուկասյանն ընդդեմ Կարապետյանի` պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման մասին, դեռեւս մակագրված չէր որեւէ դատավորի:

Հիշեցնեմ, որ այս գործով նշանակվող դատավորը կլինի երրորդը Վ.Թորոսյանի, Է.Ամալյանից հետո:

Հայցվոր Ղուկասյանը պահանջում է, որպեսզի Բ. Կարապետյանը իրենից հրապարակային ներողություն խնդրի, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31