Լրահոս
Օրվա լրահոսը

Պապոյանն իր ընդդիմախոսներին համեմատել է շների հետ, ապա գրառումը հեռացրել

Փետրվար 28,2025 23:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, կիսվելով Լիդիան Արմենիայի գործարկման հետ կապված ԱՄՆ դեսպանատան հայտարարությամբ, հետևյալ գրառումն էր արել. «Մինչ ոմանք ոռնում են տնտեսական հաջողություններից, հերթական խոշորագույն ներդրումային ծրագիրը շուտով կմեկնարկի։ Շունը հաչում է, քարավանը` գնում»:

«Մարդիկ իրենց կենսատարածքն ու առողջ ապրելու իրավունքն են տարիներով պաշտպանել ու պաշտպանում. էս նախարար կոչվածն էլ իրեն էսպիսի արտահայտություններ ա թույլ տալիս»,- ֆեյսբուքյան էջում արձագանքել է բնապահպան Թեհմինե Ենոքյանը:

Իսկ բնապահպան Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան էջում հարցրել էր. «Տեսնես, ովքեր են նախարարի պատկերացմամբ հաչող շները, այն երկրի, որը իրեն նախարար է նշանակել»:

Քննադատություններից հետո Պապոյանը հեռացրել է գրառումը:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728