«Մենք չենք ուզում չեկիստական ոգով աշխատողի հետ հույսեր կապել: Ոչ մի խաղաղության պայմանագիր»,- այսօր Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով, երբ պետությունները խաղաղության են ձգտում, դրանից առաջ պետք է նրանք բարի կամքի տեր լինեն. «Կա՞ աշխարհում որեւէ մեկը, որ հավատում է, որ բռնապետ ճանաչված մարդը կարող է բարի կամք դրսեւորել: Եթե ճակատին գրված է բռնապետ, էդ ինչ տունտունիկ ես խաղում, որ մենք պետք է խաղաղություն կնքենք: Նա իր հորից սովորել է չեկիստություն»:
Անդրադառնալով Զանգեզուրի միջանցքին վերաբերող ադրբեջանական պահանջներին՝ պարոն Հայրիկյանը նկատեց, թե ոչ մեկի մտքով չի անցնում, որ էդ միջանցքն ինչը պետք է միացնի. «Ադրբեջանը Նախիջեւանի հե՞տ: Ուրեմն Նախիջեւանը Ադրբեջա՞ն է: Այնքան խոսեցին դրա մասին, որ մենք մոռացանք, որ Նախիջեւանի պատկանելությունը Ադրբեջանին կատարվել է միջազգային իրավունքի կոպտագույն խախտումով»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Բաքվում պահվող հայ ռազմագերիներին՝ պարոն Հայրիկյանն ասաց, որ մենք միայն ցավակցելով Ռուբեն Վարդանյանին ու մեր մյուս հարենակիցներին որեւէ բան չենք կարող անել, նման պայմաններում պետք է աշխատի պետությունը, պետական համակարգը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ