Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվանից սկսած Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները վերսկսում են ՀՖՖ-նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները ՀՊԼ-ի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին, ընդհուպ մինչև խաղերի չեղարկում. «Առաջին Հայկական ճակատ»

Փետրվար 28,2025 22:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականի պահանջի ձևավորման մեկնարկից ի վեր մենք հիմնավորել ու հիմնավորում ենք վերջիններիս տեղական ֆուտբոլի ամբողջական ձախողման բոլոր ասպեկտները և ահազանգում օր առաջ ՀՖՖ վերնախավի փոփոխության անհրաժեշտության մասին։ Այս ամենին զուգահեռ ներկայացրել ենք ծրագիր ֆուտբոլի առողջացման, արդարության վերականգնման վերաբերյալ։

ՀՖՖ-ի ղեկավարությունը ակնհայտորեն ձախողելով մինչև 2025 թվականի սեփական ռազմավարությունը, չունենալով զարգացման տեսլական, փորձում է ներկա խնդիրները պարուրել չիրականանալի խոստումներով, ինչպիսին հավաքականի մարզիչ ընտրելու չափորոշիչներն էին։

Այսօրվանից սկսած Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները վերսկսում են ՀՖՖ-նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները ՀՊԼ-ի, Հայաստանի գավաթի և այլ խաղերին, ընդհուպ մինչև խաղերի չեղարկում։ Մենք սպասելու ենք ՀՖՖ ղեկավարության կամ որևէ չինովնիկի արձագանքին և նրանց հետ երկխոսությանը բացառապես հրաժարականի պայմանների վերաբերյալ։

Միևնույն ժամանակ ներողամտություն ենք հայցում բոլոր ակումբներից, ֆուտբոլիստներից, մրցավարներից  անհարմարության համար, ոչ մի ակցիա ուղված չէ ձեզ։ Առաջին հերթին մեզ դուր չի գալիս ներկա իրավիճակը։

Ցանկանում ենք նաև դիմել բոլոր մարզադաշտերի, ակումբների և ՀՖՖ անվտանգության աշխատակիցներին հորդորելով մնալ իրենց լիազորությունների սահմաններում, բացառել ցանկացած տիպի բռնություն և սադրիչ գործողություններ մեր կողմից իրականացվող ակցիաների ժամանակ։

Հրաժարականն անխուսափելի է։

 

«Առաջին Հայկական ճակատ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728