Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերայի շենքին հարակից սրճարանի փոխարեն՝ կանաչ գոտի. շուրջ 1000 քմ տարածքում ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել

Փետրվար 28,2025 22:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օպերայի շենքին հարակից շուրջ 1000 քմ տարածքը կդառնա կանաչ ու բարեկարգ գոտի: Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժում է Սայաթ-Նովայի պողոտա 2/2 հասցեում առկա սրճարանը: Երևանի քաղաքապետ Տիգրան  Ավինյանն ընդգծել է, որ գործընթացը լինելու է շարունակական և փուլ առ փուլ հանրային տարածքները վերադարձվելու են երևանցիներին:

«Տասնամյակներ շարունակ Օպերային հարակից տարածքում մենք կանաչ զանգվածների նվազեցում ենք տեսել և տեսել ենք, որ կանաչ զանգվածները վերածվում են տարատեսակ սրճարանների ու շինությունների: Այս տարածքը վերադարձվել է համայնքին վարձակալի կողմից  և այն կդառնա կանաչ գոտի: Մենք շարունակելու ենք այս քաղաքականությունն ինչպես տարբեր այգիներում, այնպես էլ Օպերայի տարածքում»,- նշել է քաղաքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728