Լրահոս
Օրվա լրահոսը

Ես 2 միլիոն 400.000 մարդու անունից Փաշինյանին ասում եմ՝ դու նամո՞ւս չունես. Պարույր Հայրիկյան

Փետրվար 28,2025 22:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր հանրահավաք էր հրավիրել հանրապետության հրապարակում:

Նրա դիտարկմամբ՝ ՀՀ քաղաքական ուժերի ու ժողովրդի հիմնական մասն ուզում են, որ իրեն չարդարացրած Նիկոլ Փաշինյանը հեռանա. « Միայն Ռուբեն Վարդանյանի բարձրացրած հարցը բավական է ընդունելու, որ վարչապետն իր տեղում չէ: Չեկիստի որդի Ալիեւը աշխատում է նույն չեկիստական ոգով, պատանդ  է պահում մարդկանց ու այդ պայմաններում հանկարծ ՀՀ ղեկավարը համարում է, որ նրա հետ կարելի է խաղաղության պայմանագիր կնքել: Նույնիսկ միասին հայտարարություն են ընդունել, որ գերիներ չպետք  լինեն, բայց թույլ է տալիս, որ պատանդներ լինեն այն էլ խաղաղ պայմաններում»:

Պարույր Հայրիկյանի խոսքով,  երեք ամսում հնարավոր է Փաշինյանին հեռացնել իշխանությունից. «Ենթադրենք Նիկոլը զարթնեց ու հեռացավ, մենք պետք է հասկանանք, որ վաղը նույն վիճակի առաջ կարող ենք կանգնել: Կարեւոր է, որ հենց սկզբից իմանանք՝ որն է  ճանապարհը: Ամենակարեւորը քաղաքացիների՝ երկրի կառավարմանը իրավահավասար կերպով մասնակցելու իրավունքի ապահովումն է»:
Ըստ Հայրիկյանի՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու են ոչ թե այնպես, ինչպես երազում են շատերը, այլ օրինակ. «Հավաքվում ենք կես միլիոն մարդկանցով ու Փաշինյանն ամաչում է կամ վախենում է ու հեռանում: Դա երեք ամսում կարելի է»:

Պարոն Հայրիկյանը նկատեց, որ Փաշինյանը երբեմն շահարկում է, որ ինքը 600.000-700.000 ձայն է ստացել. «Հիմա իր հետ խոսում է  մի մարդ, որը ստացել է  2 միլիոն 400.00 ձայն անկախության հանրաքվեի ժամանակ: Հիմա ես այդ 2 միլիոն 400.000 մարդու անունից ասում եմ՝ դու նամո՞ւս չունես»:

Հանրահավաքի ժամանակ ընթերցվեց նաեւ Պարույր Հայրիկյանի դիմումները՝ ուղղված գլխավոր դատախազին ու Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին:

Պարույր Հայրիկյանը իրավապահների ուշադրությունն է հրավիրում Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն գործողությունների վրա. «Հայաստանի վարչապետի կողմից դեռեւս 2020 թվականից սկսված եւ այդպես էլ կյանքի չկոչված սահմանադրական բարեփոխումների գործը իրականում ծավալուն, խմբակային կոռուպցիոն հանցագործության քողածածկույթ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728