Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա «գալոչկայի» համար հայտարարություն է»․ Մենուա Սողոմոնյանը՝ ԱԳՆ-ի հայտարարության մասին

Փետրվար 28,2025 21:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սա համարում եմ հերթապահ հայտարարություն, ստիպված, «գալոչկայի» համար։ Այդ մարդիկ 500 օրից ավել է գտնվում են Բաքվի բանտերում, տանջվում, խոշտանգումների են ենթարկվում, անմարդկային մարմնական և հոգեկան ստորացումների և խոշտանգումների։ Իսկ պետությունն ունի համապատասխան լծակներ այդ գործընթացի վրա ազդելու»,- ՀՀ կառավարության դիմաց ի աջակցություն բաքվում պատանդառված մեր ռազմագերիների բողոքի ցույցի  ժամանակ հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը։

Ըստ Մենուա Սողոմոնյանի՝ մենք ամեն օր տեսնում ենք, որ պետությունը մատը մատին չի խփում, մինչդեռ Բաքվում պատանդառված հայերը կրում են ՀՀ անձնագրեր, որտեղ նշված է, որ ՀՀ անձնագիր կրող անձի հովանավորն է ՀՀ-ն։ Մենք ոչ մի կերպ ոչ գործով, ոչ խոսքով չենք տեսնում ՀՀ հովանավորության հանգամանքը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728