Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատգամավոր, թե շարքային ՔՊ-ական անտարբեր են այն փաստի նկատմամբ, որ մեր հայրենակիցներին Բաքվում տանջամահ են անում»․ Հայկ Մամիջանյան

Փետրվար 28,2025 20:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ԱԳՆ-ի հայտարարության տեքստն ինձ համար անընկալելի էր։ Ինչի՞ հիմա նոր․ մինչև այս տեղյա՞կ չէին։ Պահանջատիրությունն այդ հայտարարության մեջ շատ ցածր մակարդակի վրա էր, եթե չասեմ՝ չկար։ Սա կես քայլ էր, մինչդեռ շատ ավելի ակտիվություն էր պետք իրականացնել»,-ՀՀ ԱԳՆ-ի դիմաց ի աջակցություն Բաքվում պահվող հայ ռազմագերիների անցկացված բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Պատգամավորն ասաց, որ այս կառավարիչներից և ԱԳՆ-ից զրոյական ակնկալիք ունի։

Հայկ Մամիջանյանի համար ընկալելի չէ, որ որևէ հայ՝ անկախ իր կարգավիճակից, կարող է անտարբեր անցնել նրա նկատմամբ, որ Բաքվում հայերին տանջում են․ «Պատգամավոր, թե շարքային ՔՊ-ական անտարբեր են այն փաստի նկատմամբ, որ մեր հայրենակիցներին այնտեղ տանջամահ են անում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728