Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ տեսան հավաքվել ենք, 11:26 նոր գրություն ուղարկեցին, թե ԱԺ դահլիճներից մեկը ազատ է. Թագուհի Թովմասյան

Փետրվար 28,2025 18:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր առավոտյան ՀՀ Ազգային Ժողովի 334 դահլիճը չտրամադրեցին ինձ և Էդգար Ղազարյանին, որ քննարկենք Կառավարության լեգիտիմության հարցը: Թեև օրեր շարունակ պլանավորված էր, առավոտյան 9:31 ստացա գրություն, թե չենք կարող դահլիճ տրամադրել, քանի որ դահլիճը հոսանքազրկված է, կոյուղաջրերը լցվել են հոսանքի լարերի վրա:

Երբ տեսան մենք բոլորով հավաքվել ենք, 11:26 նոր գրություն ուղարկեցին, թե ԱԺ դահլիճներից մեկը ազատ է և ժամը 11:00-ի նիստը կարող եք անցկացնել այնտեղ:

Բայց մինչ այդ, ԱԺ Բաղրամյան մուտքի քաղաքացիների ընդունելության սրահում կազմակերպեցինք քննարկումը, որը բավականին լայն տարածում ունեցավ:

Մեր հանդիպումից մոտ մեկ ժամ հետո` ժամը 15:00-ին արձանագրեցինք, որ նույն 334 դահլիճում ընթանում է ՔՊ խմբակցության նիստը: Այսինքն՝ դահլիճի լարերի վրա կոյուղաջրերը լցվել էին միայն ընդդիմադիրների քննարկումը տապալելու համար:

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Ալեն Սիմոնյանի պատկերացրած ժողովրդավարության մասին: Նա վախենում է ազատ խոսքից:

 

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728