Ermenihaber. Փետրվարի 27-ին Ստամբուլում կայացել էր փակ հանդիպում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչների միջև։ Այդ մասին, ավելի վաղ հայտնել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ ՌԴ պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ ԱԳՆ Հյուսիսատլանտյան վարչության ղեկավար, դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ-ի և Կենտրոնական Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Սոնատա Կուլտերը։
Նշվում է, որ քննարկումը տևել է 6.5 ժամ։ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դիվանագիտական առաքելությունների աշխատանքների կարգավորմանն ուղղված քայլերը։
Նշվում է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մոտ ապագայում կրկին հանդիպել։
Ամերիկյան «Bloomberg News»-ը վկայակոչելով անանուն աղբյուրներին՝ նշել է, որ Թուրքիան պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինայում ստեղծվելիք հնարավոր խաղաղապահ ուժերի համար։