Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունից պահանջում ենք հանրությանը տեղեկացնել հայ պատանդների ազատման ուղղությամբ գործողությունների ծրագիրը. Հայկ Մարության

Փետրվար 28,2025 17:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նախագահ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը

Բաքվում հայ ռազմագերիներն ու պատանդները անմարդկային պայմաններում են պահվում։ Ակնկալել, որ մարդու իրավունքների պաշտպանության վարկանիշերում վերջին տեղերը զբաղեցնող Ադրբեջանի ռեժիմը կմտահոգվի հայ պատանդների առողջության կամ արժանապատիվ պաշտպանության հարցերով, միամտություն կլիներ։ Անհասկանալի է սակայն Հայաստանի իշխանությունների վարքագիծը, որոնք ոչ միայն գերիների ազատման հարցում (եւ ոչ միայն) կրավորական կեցվածք են ընդունել Բաքվի հետ շփումներում, այլեւ չեն խորշում տարբեր տրամաչափի կուսակցական գործիչների բերանով, ներքաղաքական ինչ-ինչ նկատառումներից ելնելով, կշտամբել կամ վիճակի պատասխանատվությունը բարդել անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վրա։ Դա միանգամայն անընդունելի է։

Պահանջում ենք քաղաքական իշխանությունից՝ հանրությանը տեղեկացնել բոլոր հայ պատանդների ու ռազմագերիների ազատման ուղղությամբ գործողությունների ծրագիրը, պահանջում ենք նրանց ազատումը դարձնել Բաքվի հետ բանակցությունների կարեւոր պայման։

Սիրելի ժողովուրդ,

Օտար գերության մեջ գտնվող յուրաքանչյուր մեր հայրենակից, անկախ նախկինում զբաղեցրած պաշտոնից ու գործունեությունից, մեր եղբայրն է, մեր հարազատը։ Մեր աղոթքներն ու մտքերը նրանց հետ են։ Համբերություն ու տոկունություն եմ մաղթում նրանց հարազատներին։

Հատկապես այս օրերին հացադուլի մեջ գտնվող, ֆիզիկական ու հոգեկան խոշտանգումներ վերապրող Ռուբեն Վարդանյանին ու նրա հարազատներին ուզում եմ փոխանցել մեր զորակցությունը։ Շատ կուզեի խնդրել նրան՝ դադարեցնել իրավունքների պաշտպանության համար այնպիսի ծայրահեղ գործողությունը, ինչպիսին է հացադուլը։

Ամուր եղեք, եւ Աստված մեզ պահապան։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728