Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը նոր բացահայտումներ է արել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործունեության վերաբերյալ

Փետրվար 28,2025 16:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին փետրվարի 20-ին ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալելուց և ազատ արձակելուց հետո, հաջորդ օրը ոստիկանությունը նոր փաստական տվյալներ է ձեռք բերել նրա՝ պաշտոնավարման տարիներին թույլ տված չարաշահումների վերաբերյալ։

Մասնավորապես, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում փետրվարի 21-ն փաստական տվյալներ են ստացվել, որ Գյումրու նախկին քաղաքապետը 2001 թվականի օգոստոսին առանց ավագանու որոշման, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ Խաչատրյաններին տրամադրել է Հաղթանակի պողոտայի միջնամասում գտնվող պուրակի՝ Սպանդարյան և Պուշկինի փողոցների միջև ընկած 3900 քմ մակերեսով հողատարածքը։

Ոստիկանության կազմած արձանագրության մեջ, «Առավոտի» տեղեկություններով՝ մասնավորապես գրված է․ «Վարդան Կոլյայի Ղուկասյանը՝ որպես Գյումրու քաղաքապետ, իր պաշտոնավարման ընթացքում իշխանական և ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս համայնքի շահերի օգտագործելով, առանց համայնքի ավագանու որոշման, 2001թ. օգոստոսի 26-ին, իր որոշմամբ և 2001թ. դեկտեմբերի 14-ին կնքված վարձակալության պայմանագրի հիման վրա տարեկան 206.280 դրամ վարձավճարով՝ կանաչապատելու, ժամանակավոր սեզոնային սրճարան և ժամանակավոր բենզալցման կետ տեղադրելու նպատակով 3 տարի ժամկետով Գյումրի քաղաքի բնակիչներ Արսեն Սամսոնի Խաչատրյանին և Կարեն Գառնիկի Խաչատրյանին տրամադրել է համայնքային սեփականություն հանդիսացող, Հաղթանակի պողոտայի միջնամասում գտնվող պուրակի Սպանդարյան և Պուշկինի փողոցների միջև ընկած 3900 քմ մակերեսով հողատարածքը, որից բենզալցման կետ տեղադրելու նպատակով 372.6 քմ մակերեսով տարածքը:

Այնուհետև, կրկին առանց համայնքի ավագանու որոշման, 2004թ. օգոստոսի 26-ին Գյումրու քաղաքապետի՝ 2005թ. մայիսի 5-ի որոշմամբ և 2004թ. հունիսի 10-ին հողամասի վարձակալության պայմանագրի հիման վրա, կրկին առանց համայնքի ավագանու որոշման և առանց մրցույթ հայտարարելու 10 տարի ժամկետով և տարեկան 206.280 դրամ վարձավճարով երկարաձգել է նշված հողատարածքի վարձակալության ժամկետը՝ այն կրկին փոխանցելով Ա.Խաչատրյանին և Կ.Խաչատրյանին։

Արդյունքում Գյումրի քաղաքի Հաղթանակի զբոսայգու՝ Սպանդարյան և Պուշկին փողոցների միջև ընկած 3670քմ մակերեսով ՀՀ Հողային օրենսգրքի 60 հոդվածով նախատեսված հողատարածքի 372․6քմ մակերեսով տարածքում կառուցվել է բարձր ռիսկայնության հիմնական օբյեկտ՝ բենզալցակայան, իսկ 60.06 քմ և 35.19 քմ մակերեսով հողատարածքները, որպես ընդհանուր համատեղ սեփականություն սեփականաշնորհվել է Կ.Խաչատրյանի և Ա.խաչատրյանի կողմից, ովքեր իրենց հերթին 2019թ. հունվարի 11-ին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով, անհատույց, որպես հասարակական ընդհանուր համատեղ սեփականություն են օգտագործել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728