Լրահոս
Օրվա լրահոսը

Ջանքեր գործադրում և գործադրելու ենք, որ բոլոր 23 գերիները վերադառնան. Արմեն Գրիգորյան

Փետրվար 28,2025 16:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սպուտնիկ Արմենիա. «Շատ ծանր տպավորություն է թողել ոչ միայն Ռուբեն Վարդանյանի լուսանկարը, այլ նաև մյուս գերիների». այսպես պատասխանեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հարցին, թե ինչ է արվում հայ գերիների վերադարձի համար։

«ՀՀ կառավարությունն օգտագործել է գոյություն ունեցող հնարավոր բոլոր գործիքները, որ լուծում գտնի և բոլոր գերիներն ազատ արձակվեն ու վերադառնան Հայաստան։ Մենք ջանքեր գործադրում ենք և գործադրելու ենք, որ բոլոր 23 գերիները վերադառնան»,-լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ գերիների վերադարձի հարցը շատ նուրբ է, իսկ աշխատանքը, որը տարվում է, ամենօրյա ու ամենժամյա է, բայց դրա մասին չի խոսվում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728