Լրահոս
Օրվա լրահոսը

Միանում եմ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» շարժմանը և այդ ուժի հետ մասնակցելու եմ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին. Դերենիկ Մալխասյան

Փետրվար 28,2025 16:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միանում եմ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» շարժմանը և այդ ուժի հետ մասնակցելու եմ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին։

Գյումրիում «Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածուն Կարեն Սիմոնյանն է, ում հետ վերջին օրերին, Ազատ տնտեսական գոտու ստեղծման թեմայով ստորագրահավաքի շրջանակներում, հանդիպել ենք բազմաթիվ գյումրեցիների, լսել նրանց կարծիքները, ստացել մեր համաքաղաքացիների աջակցությունը։ Այդ ծրագիրը կյանքի կոչելու համար գյումրեցիներս պետք է լինենք պահանջատեր։ Մենք նաև քաղաքի ընթացիկ արդյունավետ կառավարման ծրագիր ենք առաջարկելու գյումրեցիներին։

Մենք 7.500 ստորագրություն ենք հավաքել ու խոսել հազարավոր մարդկանց հետ։ Վստահաբար կարող եմ պնդել, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն դարձել են ոչ միայն մերժելի, այլ նաև ատելի։

Քաղաքական առումով ընտրություններին մասնակցելու մեր նվազագույն խնդիրը «Քաղաքացիական պայմանագրին» իշխանությունից հեռացնելն է, առավելագույնը՝ քաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելը։

Հարգելի՛ գյումրեցիներ, ակնկալում ենք ձեր աջակցությունը՝ ՔՊ–ական մղձավանջից ազատվելու, Գյումրիի պատիվը բարձր պահելու, մեր ծրագրերն իրագործելու և ստեղծված վիճակը դրականորեն փոխելու հարցում։

Միացի՛ր, որ փոխենք:

Դերենիկ Մալխասյան, քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728