Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային ծառայությունների համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը. Էդուարդ Հակոբյան

Փետրվար 28,2025 16:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը

Երևանում փետրվարի 26-ից 28-ն անցկացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստը, որին մասնակցել են  Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների պատվիրակությունները։

Ողջունելով նիստի մասնակիցներին, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ 49–րդ նիստը ևս մեկ քայլ է ուղղված՝ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանը։ «Մաքսային ծառայությունների համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և կայուն զարգացման պայմանների ստեղծմանը՝ անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարելավման համար: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միջև ձևավորված փոխըմբռնման և համագործակցության բարձր մակարդակը թույլ է տալիս առավել օպերատիվ արձագանքել և փոխընդունելի ու արդյունավետ լուծումներ գտնել տարբեր հարցերի շուրջ»,-ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ մաքսային ծառայությունների գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանը և ընդունմանը, որոնք նպաստում են ԵԱՏՄ անդամ երկրների առևտրատնտեսական ներուժի առավելագույն օգտագործմանը: ՊԵԿ նախագահը համոզմունք է հայտնել, որ քննարկումը հնարավորություն կտա համատեղ լուծումներ գտնել՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխգործակցությունը դյուրացնելու, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար պարզեցնելու մաքսային ընթացակարգերը։

49-րդ նիստի ընթացքում որոշում է ընդունվել՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին նշանակել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նախագահի տեղակալ։

Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել են շուրջ 20 որոշումներ, որոնք հիմնականում կոչված են լուծելու իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները և առաջադրելու միասնական լուծման մոտեցումներ։ Օրակարգային հարցերը վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման առանձնահատկություններին, աշխատանքային խմբերի կազմերի արդիականացմանը, տեղորոշման կապարակնիքների կիրառման ու մաքսային փորձաքննությունների անցկացման մեթոդական առաջարկություններին։ Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տեղեկությունների փոխանակման և ապրանքների հայտարարագրման առանձնահատկությունների սահմանմանը և (կամ) փոփոխմանը։

Որոշում է կայացվել՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 50-րդ նիստն անցկացնել 2025 թվականի երկրորդ եռամսյակում, Ղրղզստանի Հանրապետությունում։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728